https://arm.sputniknews.ru/20221129/cankanum-em-dzez-erkar-erjankutjan-u-sirvov-li-tariner-spivakvovy-krkin-gjumrium-er-51974572.html
«Ցանկանում եմ ձեզ երջանկության ու սիրով լի երկար տարիներ». Սպիվակովը կրկին Գյումրիում էր
«Ցանկանում եմ ձեզ երջանկության ու սիրով լի երկար տարիներ». Սպիվակովը կրկին Գյումրիում էր
Sputnik Արմենիա
Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում հանդես է եկել բարեգործական համերգով։ 29.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-29T17:41+0400
2022-11-29T17:41+0400
2022-11-30T22:13+0400
վլադիմիր սպիվակով
գյումրի
համերգ
զինվորի տուն
բարեգործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51974439_0:0:1600:901_1920x0_80_0_0_fe02e8ca37bbfe91548def467a26e2c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը։ Հնչեցին հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:1988 թվականի ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց՝ 1989 թվականի մարտին, Վլադիմիր Սպիվակովն առաջինն էր, որ սգացող գյումրեցուն բերեց դասական երաժշտության համերգի: Նրանցից մի քանիսը ներկա էին նաև այսօր։ Անցած 33 տարիների ընթացքում անվանի երաժիշտը մեկ անգամ չէ, որ եկել է այստեղ՝ ամեն անգամ այցն ուղեկցվել է բարեգործական միջոցառումներով: «Անչափ ուրախ եմ բոլորիդ տեսնել, մենք բոլորս մեկ ընդհանուր պատմության մի մասնիկ ենք: Գյումրին գնալով էլ ավելի ու ավելի է լավանալու, զարգանալու ու գեղեցկանալու»,-համերգի ավարտին դիմելով գյումրեցիներին նշեց անվանի երաժիշտը՝ չմոռանալով հայերեն ավելացնել. «Ցանկանում եմ ձեզ երկար երջանկության ու սիրով լի տարիներ»:Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Սպիվակովն անդրադառնալով Զինվորի տանը նշեց՝ դա լույս է մթության մեջ: «Այս անգամ հիմնականում Հայաստան ենք եկել Զինվորի տանն աջակցելու համար: Հրաշալի բան է, որ կարծում եմ ուրիշ ոչ մի տեղ չկա՝ ասես աստղ լինի, որը չի թողնում ճանապարհը կորցնեն: Հիացած եմ վերականգնողական կենտրոնի մթնոլորտով, այն վերաբերմունքով, որ ցուցաբերում են այստեղ զինվորներին: Բոլորս հուսով ենք, որ խաղաղություն կլինի»,-նշեց երաժիշտը:Այս անգամ անվանի երաժիշտն իր հետ ոչ միայն գյումրեցիների ջերմ շնորհակալությունը կտանի, այլ նաև 15-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանի նվերը՝ «Նարեկը»:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1d/51974439_0:0:1600:1200_1920x0_80_0_0_96732e07e4c1725d88708187655fefe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր սպիվակով, գյումրի, համերգ, զինվորի տուն, բարեգործություն
վլադիմիր սպիվակով, գյումրի, համերգ, զինվորի տուն, բարեգործություն
«Ցանկանում եմ ձեզ երջանկության ու սիրով լի երկար տարիներ». Սպիվակովը կրկին Գյումրիում էր
17:41 29.11.2022 (Թարմացված է: 22:13 30.11.2022) Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում հանդես է եկել բարեգործական համերգով։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը։ Հնչեցին հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց՝ 1989 թվականի մարտին, Վլադիմիր Սպիվակովն առաջինն էր, որ սգացող գյումրեցուն բերեց դասական երաժշտության համերգի: Նրանցից մի քանիսը ներկա էին նաև այսօր։
«Դա ամենադժվար համերգներից մեկն էր, որ մասնակցել եմ՝ երկրաշարժից հետո առաջինն էր մեր քաղաքում: Ավելի շատ հարգանքի տուրք ու խնկարկում էր, որին ներկա սևազգեստ դահլիճը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր մեծ երաժշտին ու արտասվում: Համերգի ավարտին երկու գյումրեցի երեխաներ Սպիվակովին նվիրեցին իրենց զոհված ընկերոջ գոբելեն աշխատանքը. արտասվում էին բոլորը»,-հիշելով Սպիվակովի առաջին համերգը Գյումրիում
Sputnik Արմենիային պատմում է Սուսաննա Մկրտչյանը:
Անցած 33 տարիների ընթացքում անվանի երաժիշտը մեկ անգամ չէ, որ եկել է այստեղ՝ ամեն անգամ այցն ուղեկցվել է բարեգործական միջոցառումներով:
«Անչափ ուրախ եմ բոլորիդ տեսնել, մենք բոլորս մեկ ընդհանուր պատմության մի մասնիկ ենք: Գյումրին գնալով էլ ավելի ու ավելի է լավանալու, զարգանալու ու գեղեցկանալու»,-համերգի ավարտին դիմելով գյումրեցիներին նշեց անվանի երաժիշտը՝ չմոռանալով հայերեն ավելացնել. «Ցանկանում եմ ձեզ երկար երջանկության ու սիրով լի տարիներ»:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Սպիվակովն անդրադառնալով Զինվորի տանը նշեց՝ դա լույս է մթության մեջ:
«Այս անգամ հիմնականում Հայաստան ենք եկել Զինվորի տանն աջակցելու համար: Հրաշալի բան է, որ կարծում եմ ուրիշ ոչ մի տեղ չկա՝ ասես աստղ լինի, որը չի թողնում ճանապարհը կորցնեն: Հիացած եմ վերականգնողական կենտրոնի մթնոլորտով, այն վերաբերմունքով, որ ցուցաբերում են այստեղ զինվորներին: Բոլորս հուսով ենք, որ խաղաղություն կլինի»,-նշեց երաժիշտը:
Այս անգամ անվանի երաժիշտն իր հետ ոչ միայն գյումրեցիների ջերմ շնորհակալությունը կտանի, այլ նաև 15-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանի նվերը՝ «Նարեկը»: