https://arm.sputniknews.ru/20221128/ushacvogh-ardaradatutjan-khndiry-klutsvi-datarannery-kbernatapen-orensdrakan-lutsumnervov-51901787.html
Ուշացող արդարադատության խնդիրը կլուծվի՞. դատարանները կբեռնաթափեն օրենսդրական լուծումներով
Ուշացող արդարադատության խնդիրը կլուծվի՞. դատարանները կբեռնաթափեն օրենսդրական լուծումներով
Sputnik Արմենիա
Դատավորների աշխատաժողովի առաջին փուլն է կայացել, որին 120 դատավոր է մասնակցել։ 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T10:25+0400
2022-11-28T10:25+0400
2022-11-28T10:37+0400
հայաստան
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51901027_0:84:1600:984_1920x0_80_0_0_b899347b1829131c2c1ee30666f040a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչն էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։Նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցել են հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ։«Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգը հիմնովին փոփոխման, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր։ Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, դատավորների կարողությունների զարգացմանն ու դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:Հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից:Ինչպե՞ս թեթևացնել դատարանների բեռը. փաստաբանի և դատավորի առաջարկները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51901027_90:0:1511:1066_1920x0_80_0_0_fd52a66a53f54595067cf2a948c1d930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
հայաստան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Ուշացող արդարադատության խնդիրը կլուծվի՞. դատարանները կբեռնաթափեն օրենսդրական լուծումներով
10:25 28.11.2022 (Թարմացված է: 10:37 28.11.2022) Դատավորների աշխատաժողովի առաջին փուլն է կայացել, որին 120 դատավոր է մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները համաձայնել են առաջիկա միացյալ աշխատանքով և օրենսդրական հրատապ լուծումներով բեռնաթափել դատարանները, ինչն էականորեն կնվազեցնի արդարադատության ուշացումները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։
Նոյեմբերի 25-27-ը Դիլիջանում տեղի է ունեցել վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների համատեղ աշխատաժողովի առաջին փուլը, որին մասնակցել են հակակոռուպցիոն և քրեական մասնագիտացմամբ 120 դատավոր, դատական դեպարտամենտի տասնյակ պաշտոնյաներ, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
«Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են չափազանց երկար տևող դատավարությունների և բազմաթիվ գործերով ուշացող արդարադատության հիմնախնդրի լուծման եղանակները: Այդ ամենի հիմնական պատճառը հանդիսացող հանգամանքի` դատավորների գերբեռնվածությունը նվազեցնող մեխանիզմների ուղղությամբ գտնվել են օրենսդրական և կազմակերպչական կոնկրետ լուծումներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քննարկվել են նաև դատավորների գնահատման համակարգը հիմնովին փոփոխման, դատական վճիռների և ողջ պրակտիկայի կատարելագործման հարցեր։ Այս փոփոխությունների ներդրումը կնպաստի արդար դատավճիռների էական աճին, դատավորների առաջխաղացման առավել արդարացի համակարգի ձևավորմանը, դատավորների կարողությունների զարգացմանն ու դատական իշխանության հեղինակության բարձրացմանը:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա աշխատաժողովի երկրորդ փուլը, որին կմասնակցեն քաղաքացիական, վարչական և սնանկության դատարանների շուրջ 150 դատավորներ՝ բոլոր երեք ատյաններից: