https://arm.sputniknews.ru/20221128/turqian-uzum-e-hertakan-ceghaspanutjuny-gvortsel-qrdakan-hamajnqn-akcia-irakanacrec-51909881.html
Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց
Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց
Sputnik Արմենիա
Հայաստանի քրդական համայնքը մտավախություն ունի, որ Թուրքիայի առաջնորդը որոշել է ոչնչացնել ողջ քուրդ ժողովրդին։ Համայնքը ՄԱԿ–ին կոչ արեց քայլեր ձեռնարկել` ուղերձ... 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T13:03+0400
2022-11-28T13:03+0400
2022-11-28T14:09+0400
թուրքիա
քուրդ
բողոքի ակցիա
հայաստանի դեմոկրատական կուսակցություն
հայաստան
երևան
ռեջեփ թայիփ էրդողան
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51907271_0:178:1600:1078_1920x0_80_0_0_471188d2e31845b24f4af89127abf10e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անում ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով ՄԱԿ–ի գրասենյակի մոտ գնացին։Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդերի դեմ հերթական «հատուկ գործողությունն» իրականացնելՆշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։Հասանովի խոսքով` Թուրքիան նպատակ է դրել հերթական ցեղասպանությունը գործել` ոչնչացնելով աշխարհի 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդին, ուստի իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև` կոչ անելով բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։Հասանովը նշեց, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ` ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈւ–ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով` իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում` կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին` չլռել և քայլեր ձեռնարկել։Նրանք Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ այրեցին, այնուհետև ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։«Քուրդ ժողովուրդը ՄԱԿ-ի միջոցով ուզում է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո Թուրքիային զինելու և քրդերին ոչնչացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն անցան։ Գերտերությունների օրակարգից դուրս են մնում Թուրքիայի` քուրդ ժողովրդին ճնշելու քայլերը։ Շովինիզմի բույնը Թուրքիան է, և այն կանգնած է փլուզման եզրին` եկեք վերջանական ձևով փլուզենք այս պատը, եկեք չկործանվենք և փրկվենք մեկընդմիշտ»,–ասված է ուղերձում։Ինչպե՞ս է Թուրքիան որպես բնական պատնեշ օգտագործում քրդերին ու հայերինՔրդերն իրենց ուղերձը հանձնեցին Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին և ակցիան ավարտվեց։
թուրքիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51907271_3:0:1600:1198_1920x0_80_0_0_50e6140f58ef81f4e359e894f869c287.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, քուրդ, բողոքի ակցիա, հայաստանի դեմոկրատական կուսակցություն, հայաստան, երևան, ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն
թուրքիա, քուրդ, բողոքի ակցիա, հայաստանի դեմոկրատական կուսակցություն, հայաստան, երևան, ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն
Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց
13:03 28.11.2022 (Թարմացված է: 14:09 28.11.2022) Հայաստանի քրդական համայնքը մտավախություն ունի, որ Թուրքիայի առաջնորդը որոշել է ոչնչացնել ողջ քուրդ ժողովրդին։ Համայնքը ՄԱԿ–ին կոչ արեց քայլեր ձեռնարկել` ուղերձ հանձնելով Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անում ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով ՄԱԿ–ի գրասենյակի մոտ գնացին։
Նշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։
«Մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների` Սիրիայում ապրող և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ։ Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում պայթյուն ստեղծեցին, որի հետևանքով զոհեր եղան, իսկ դրանից հետո հայտարարեցին, թե այս գործի մեջ քրդերն են մեղավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե պետք է բոլոր քրդերին ոչնչացնեն, իբրև թե նրանք տեռորիստ են, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքերն են»,–ասաց ՀՀ–ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։
Հասանովի խոսքով` Թուրքիան նպատակ է դրել հերթական ցեղասպանությունը գործել` ոչնչացնելով աշխարհի 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդին, ուստի իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև` կոչ անելով բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։
Հասանովը նշեց, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ` ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈւ–ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով` իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում` կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին` չլռել և քայլեր ձեռնարկել։
Նրանք Էրդողանի նկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ այրեցին, այնուհետև ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։
«Քուրդ ժողովուրդը ՄԱԿ-ի միջոցով ուզում է ի լուր աշխարհի ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո Թուրքիային զինելու և քրդերին ոչնչացնելու գերտերությունների ջանքերն ապարդյուն անցան։ Գերտերությունների օրակարգից դուրս են մնում Թուրքիայի` քուրդ ժողովրդին ճնշելու քայլերը։ Շովինիզմի բույնը Թուրքիան է, և այն կանգնած է փլուզման եզրին` եկեք վերջանական ձևով փլուզենք այս պատը, եկեք չկործանվենք և փրկվենք մեկընդմիշտ»,–ասված է ուղերձում։
Քրդերն իրենց ուղերձը հանձնեցին Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի ներկայացուցչին և ակցիան ավարտվեց։