00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեյցարիան գումար կտա ՀՀ սահմանամերձ համայնքների աջակցության համար. պայմանագիր ստորագրվեց

© Sputnik / Lilit DemuryanՇվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ պայմանագիր ստորագրեցին
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ պայմանագիր ստորագրեցին - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ պայմանագիր ստորագրեցին
Բաժանորդագրվել
Աջակցությունը սկսելու են տրամադրել առավել կարիքավոր ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ պայմանագիր ստորագրեցին Երևանում։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Շվեյցարիան ՄԱԿ–ի զարգացման ծրագրին 960 000 շվեյցարական ֆրանկ է տրամադրելու ՀՀ սահմանամերձ համայնքների աջակցության համար։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակում։
Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ ծրագրի նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքներին։
«Սա ենթադրում է դրական աջակցություն, սոցիալական անջակցություն ազդակիր ընտանիքներին` կարողությունների զարգացում, բիզնես հմտությունների ձևավորում։ Աջակցություն տրամադրվելու է նաև այն ֆերմերներին, որոնք իրենց տնտեսությունները վերսկսելու կարիք ունեն»,– ասաց Թութը։
Նա ընդգծեց, որ ՀՀ 3 մարզի (Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր) 6 համայնքում վերլուծություններ են իրականացրել, և ընտրվել է մոտ 130 բնակավայր։ Աջակցությունը սկսելու են տրամադրել առավել կարիքավոր ընտանիքներին։ 130 բնակավայրից 50–ը հենց Ադրբեջանի հետ սահմանին են տեղակայված։ Այդ բնակավայրում 4000 մարդու ուղիղ աջակցություն է տրամադրվելու, իսկ 22.000-ին` անուղղակի։
ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Նանա Սկաուն էլ շեշտեց, որ այս ծրագրով մարդկանց կարճաժամկետ մարդասիրական օգնություն է հատկացվելու։ Նրա կարծիքով` այս միջոցառման շնորհիվ մարդիկ կհասկանան, թե զբաղվածության ինչ հնարավորություններ կան, ինչպես կարող են զարգացման ծրագրերում ներդրումներ անել։
Գեղարքունիքից տեղահանվածների ավելի քան 90%-ը վերադարձել է մշտական բնակության վայր․ մարզպետ
«Այս ամենը թույլ կտա բավականին ինտենսիվորեն առաջ գնալ ու գնահատել այս ընտանիքներին, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչ հնարավորություններ ունեն։ Պարենի համաշխարհային ծրագիրը պայքարում է սովի դեմ, մենք ներդրում ենք անում սննդային առանձին բաղադրիչներում և արտադրական գործընթացներում։ Վստահ եմ, որ բնակչության համար կարևոր է հմտություններ ձեռք բերել ու ժամանակի ընթացքում պարենի ապահովվածություն ունենալ»,– նշեց Սկաուն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ հայտնեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրում առանձնացվել են ամենախոցելի համայնքները։
«Այդ համայնքներում բնակվող կամ որոշակի տեղաշարժի ենթարկված ընտանիքներին, քաղաքացիներին հոգեսոցիալական կարգավորման տրամաբանությամբ ծառայություններ են մատուցվելու։ Իրականացվելու է նաև ընտանիքների կարողությունների զարգացման ծրագիր, որոնք տանելու են դեպի զբաղվածության ծրագրեր։ Մենք շարունակում ենք պնդել, որ ՀՀ–ում քաղաքացիների աջակցությանը միտված ծրագրերը պետք է վերածվեն ինքնաբավության, կենսամակարդակի ու կենսաապահովման պայմանների բարելավման ծրագրերի»,– ասաց նա։
ՀՀ–ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը նշեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի միջոցով փորձում են համադրել մարդասիրական աջակցությունն ու երկարաժամկետ տնտեսական բարելավումնները։
«Ռազմական էսկալացիաները բավական ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: 430–ից ավելի բնակավայր կա 130 հազար բնակչությամբ, որից բնակավայրերի 40%-ը և բնակչության 70%–ը սահմանների մոտ է։ Ռազմական էսկալացիաների հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մեր համատեղ ծրագիրն ընդգրկում է Սիսիանի և Ջերմուկի 15 սահմանամերձ համայնք։ Խոսքը խոշորացված համայնքների մասին է»,– ասաց Ռոզենկրացը։
Դեսպանը շեշտեց, որ դեռևս չգիտեն, թե որքան կտևի ծրագիրը կամ երբ կավարտվի։ Կախված է նրանից, թե որքան օպտիմալ կկարողանան օգտագործել մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով նախատեսված գումարը։ Դիվանագետը նաև կարևորեց գումարները ժամանակին հատկացնելու հնարավորությունը։
Ծրագիրը մեկնարկելու է հաջորդ շաբաթվանից։
44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելացել է
Լրահոս
0