https://arm.sputniknews.ru/20221128/petakan-davatshanutjann-ozhandakelu-mej-meghadrvvogh-kiny-kalanqic-gravvov-azat-chi-ardzakvi-51906897.html
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող կինը կալանքից գրավով ազատ չի արձակվի
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող կինը կալանքից գրավով ազատ չի արձակվի
Sputnik Արմենիա
Ա.Պ.-ն ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն և որոշակի գումարի դիմաց, օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով... 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T12:28+0400
2022-11-28T12:28+0400
2022-11-28T12:32+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
կալանք
կին
դավաճանություն
պետական դավաճանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45640888_0:104:2001:1229_1920x0_80_0_0_4c7e15d0c9cbf0e8c58eda75420fb4f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանքից գրավով ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` անթույլատրելի համարելով այն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը` հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա։ԱԱԾ–ն պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութՎերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/16/45640888_110:0:1889:1334_1920x0_80_0_0_599a5ecf8ea9fe705d338975946c5dd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, կալանք, կին, դավաճանություն, պետական դավաճանություն
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, կալանք, կին, դավաճանություն, պետական դավաճանություն
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող կինը կալանքից գրավով ազատ չի արձակվի
12:28 28.11.2022 (Թարմացված է: 12:32 28.11.2022) Ա.Պ.-ն ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն և որոշակի գումարի դիմաց, օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանքից գրավով ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` անթույլատրելի համարելով այն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին»,– նշված է հաղորդագրությունում:
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը` հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա։
Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով: