https://arm.sputniknews.ru/20221128/pashinjany-husvov-e-vor-hhn-kkarvoghana-aktivacnel-albaniaji-het-qaghaqakan-erkkhvosutjuny-51908826.html
Փաշինյանը հուսով է, որ ՀՀ–ն կկարողանա ակտիվացնել Ալբանիայի հետ քաղաքական երկխոսությունը
Փաշինյանը հուսով է, որ ՀՀ–ն կկարողանա ակտիվացնել Ալբանիայի հետ քաղաքական երկխոսությունը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ալբանացի գործընկերներին։ 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T12:50+0400
2022-11-28T12:50+0400
2022-11-28T13:09+0400
հայաստան
ալբանիա
նիկոլ փաշինյան
վահագն խաչատուրյան
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158527_0:205:1533:1067_1920x0_80_0_0_e469583cf183c19978f3867b35787cc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ հայ-ալբանական միջպետական հարաբերություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը շուտով նոր մակարդակի կդրվի։ Այս մասին նա ասել է Անկախության օրվա առթիվ Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը վարչապետին ու Ալբանիայի ժողովրդին առաջընթաց և բարգավաճում է մաղթել:«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,– նշել է նա։Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային։Նա կարևորել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը։«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,– նշել է ՀՀ նախագահը:Վահագն Խաչատուրյանը Ալբանիայի ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։
ալբանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158527_177:0:1600:1067_1920x0_80_0_0_70ba6e718f1522413ac4b7592baaceed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալբանիա, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան, շնորհավորանք
հայաստան, ալբանիա, նիկոլ փաշինյան, վահագն խաչատուրյան, շնորհավորանք
Փաշինյանը հուսով է, որ ՀՀ–ն կկարողանա ակտիվացնել Ալբանիայի հետ քաղաքական երկխոսությունը
12:50 28.11.2022 (Թարմացված է: 13:09 28.11.2022) Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ալբանացի գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ հայ-ալբանական միջպետական հարաբերություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը շուտով նոր մակարդակի կդրվի։ Այս մասին նա ասել է Անկախության օրվա առթիվ Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը վարչապետին ու Ալբանիայի ժողովրդին առաջընթաց և բարգավաճում է մաղթել:
«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,– նշել է նա։
Նա կարևորել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,– նշել է ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանը Ալբանիայի ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։