00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր փեսան» էլ է ուզում Ամերիկայի նախագահ դառնալ

© AP Photo / Michael WykeՔանյե Ուեսթ
Քանյե Ուեսթ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2022
Քանյե Ուեսթ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե 2024 թվականին Ամերիկայի նախագահ դառնար այն մարդը, որին մենք՝ հայաստանցիներս, դեռ մի քանի տարի առաջ կոչում էինք «մեր փեսան»։
Այո′, շատ ճիշտ եք, խոսքը Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթի մասին է, որը ժամանակին անսպասելիորեն որոշեց համերգ տալ Երևանի կենտրոնում և նույնիսկ լող տվեց Օպերայի շենքի մոտակա Կարապի լճում։ Օրերս նա հայտարարեց՝ պատրաստվում եմ մասնակցել ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրություններին։
Քանյե Ուեսթն, իհարկե, առաջին երգիչը չէ, որը ցանկություն է հայտնել կառավարել երկիրը Սպիտակ տնից։ Միգուցե լսել եք, որ կա Ամերիկայում մի փանք երգիչ՝ Ջելո Բիաֆրա, որը 2000 թվականին փորձեց նախագահ դառնալ որպես Կանաչների կուսակցության թեկնածու։
«Մեր փեսան» էլ է ուզում Ամերիկայի նախագահ դառնալ
Բավական օրիգինալ ծրագիր ուներ՝ պետությունը սահմանում է ոչ թե նվազագույն, այլ առավելագույն աշխատավարձը, այսինքն, այսքան դոլարից ավելի չպիտի ստանաս, նույնիսկ եթե Իլոն Մասկն ես կամ Մարկ Ցուկերբերգը, լուծարվում են զինված ուժերը, Ամերիկան դուրս է գալիս միջազգային առևտրային բոլոր կազմակերպություններից, օրինականացվում են բոլոր տեսակի թմրամիջոցները՝ մարիխուանայից սկսած մինչև հերոին, և վերջապես, ընտրելու և ընտրվելու իրավունքը տարածվում է 5 տարեկանից բարձր բոլոր երեխաների վրա։ Պատկերացնո՞ւմ եք, հենց գնացիր դպրոց, անմիջապես էլ կարող ես պատգամավոր ընտրվել։ Համաձայնե′ք, մեր խորհրդարանում երբեմն էնպիսի բաներ ես լսում, որ թվում է, թե Բիաֆրայի այս գաղափարը Հայաստանում իրագործված է։
Իշխանության դեմ բողոք, իշխանության վերարտադրություն կամ Ղազախստանում, ինչպես Հայաստանում
Ամերիկայում, ի դեպ, երբեք էլ արտառոց թեկնածուների պակաս չի զգացվել։ Նախագահի 1972 թվականի ընտրություններին, օրինակ, մասնակցում էր Գաբրիել Գրինը, որի միակ նպատակն էր մտնել Սպիտակ տուն և ամենաբարձր մակարդակով կապեր հաստատել այլմոլորակայինների հետ։ Այդ տարի Ռիչարդ Նիքսոնին ձեռնոց էր նետել նաև հակակոմունիստ կոնգրեսական Ջոն Շմիտցը։ Ամերիկացիներից շատերը մինչև հիմա հիշում են նրա հանրահայտ արտահայտությունը. «Ես հո դեմ չե՞մ, որ Նիքսոնը այցելի Չինաստան։ Ես դեմ եմ միայն, որ նա այնտեղից հետ գա»։
Բայց վերադառնանք «մեր փեսային»։ Նա իր թեկնածությունը 2020 թվականին էլ էր դրել, տրամաբանելով՝ սոցիալական ցանցերում ունեմ մոտ 30 միլիոն հետևորդ, եթե բոլորն իմ օգտին քվեարկեն, առաջատարներից մեկը կլինեմ։ Բայց ախր, ճիշտ են ասում՝ երբեք մի′ ղեկավարվեք սոցիալական ցանցերի ստեղծած խաբուսիկ տպավորությամբ. Քանյե Ուեսթի օգտին ողջ Ամերիկայում քվեարկեց ընդամենը 60 հազար մարդ։
Այս անգամ երգիչը որոշել է ավելի լրջորեն մոտենալ ընտրություններին։ Սակայն նրա հենց առաջին քայլը շատ դժվար է լուրջ անվանել։ Երգիչը գնաց Դոնալդ Թրամփի մոտ և առաջարկեց նրան, չեք հավատա, որպես փոխնախագահի թեկնածու իր հետ միասին մասնակցել նախագահի ընտրություններին։
Թեև Քանյե Ուեսթը պատմում է, որ Թրամփը սկսեց գոռգոռալ իր վրա, նախկին նախագահին քիչ թե շատ ծանոթ մարդը կարող է պատկերացնել, թե ինչ խոսքեր է օգտագործել Թրամփը, որին առաջարկել են լինել ընդամենը փոխնախագահի թեկնածու, այն էլ ում՝ ռեփերի′ նախագահական ընտրարշավի ժամանակ։ Չնայած հազիվ թե Թրամփը համաձայներ երկրորդ դերը ստանձնել, նույնիսկ եթե առաջարկ ստանար Ջորջ Վաշինգտոնից կամ Աբրահամ Լինքոլնից։
Թե ինչ կլինի, եթե «մեր փեսան» իրոք նախագահ ընտրվի, շատ դժվար է կռահել։ Կասեք՝ ղեկավարելու փորձ չունի և երբեք պետական մարմիններում չի աշխատել։ Կներե′ք, իսկ դուք մեր իշխանական պատգամավորների կենսագրությունները տեսե՞լ եք։ Բա ինչպե՞ս են հայտնվել բարձրագույն օրենսդրական մարմնում և պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող որոշումներ ընդունում։
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Թրամփի վերջը, որն այսօր կարող է հայտարարել ինքը՝ Թրամփը
Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին, ապա Քանյե Ուեսթի դրույթները ամենևին չեն տարբերվում մեր թեկնածուների դատարկ, ոչինչ չասող, ոչնչով չհիմնավորված, դեկլարատիվ խոստումներից՝ հզոր բանակ, անապահով խավերի պաշտպանություն, ստեղծագործողների աջակցություն, շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և այլ ծեծված գաղափարներ, որոնց պարզունակ բովանդակությունը կարելի է հակիրճ ձևակերպել այսպես՝ միանշանակ կողմ եմ ամեն լավին և միանշանակ դեմ եմ ամեն վատին։
Բոլոր դեպքերում, եթե պնդեք, թե Ամերիկայի պես երկրում շոու-բիզնեսի ներկայացուցիչը շանս չունի նախագահ դառնալու, կհակադարձեմ՝ կներե′ք, իսկ նախագահ ընտրվելուց առաջ ո՞վ էր այդ Դոնալդ Թրամփը, որը համարձակվել է ձայնը բարձրացնել մեր նախկին «փեսայի» վրա։ Ընդամենը շոու չէ՞ր վարում հեռուստաընկերություններից մեկի եթերում։
Լրահոս
0