https://arm.sputniknews.ru/20221128/hndkastani-ev-avstraliaji-banaknery-sksel-en-arajin-hamategh-zvoravarzhutjunnery-51910797.html
Հնդկաստանի և Ավստրալիայի բանակները սկսել են առաջին համատեղ զորավարժությունները
Հնդկաստանի և Ավստրալիայի բանակները սկսել են առաջին համատեղ զորավարժությունները
Sputnik Արմենիա
Զորավարժությունները կանցկացվեն ամեն տարի Հնդկաստանում և Ավստրալիայում: 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T13:18+0400
2022-11-28T13:18+0400
2022-11-28T13:27+0400
զորավարժություններ
հնդկաստան
ավստրալիա
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51904821_0:0:1600:900_1920x0_80_0_0_d1a8dddea7e0fca076d437c0354dccf5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հնդկաստանի և Ավստրալիայի բանակներն այսօր Ռաջաստան նահանգում անցկացրել են առաջին համատեղ «AUSTRA HIND–22» զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։Նախատեսվում է նաև մասնագիտացված զենքի օգտագործման ու նոր սերնդի սարքավորումների ուսուցում։Շուտով կտեսնենք արդյունքները․ Սաֆարյանը՝ Հնդկաստանի հետ համագործակցության մասինԶորավարժությունները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 11-ը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների ընթացքում մասնակիցները կլուծեն տարբեր խնդիրներ ՝ սկսած համատեղ մարտավարական վարժանքներից մինչև զենքի տիրապետման բազային հմտությունների փոխանակում ու թշնամական թիրախների վրա հարձակում:
հնդկաստան
ավստրալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1c/51904821_0:0:1419:1064_1920x0_80_0_0_75b8ba823019de5442a2f2538d524da1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորավարժություններ, հնդկաստան, ավստրալիա, բանակ
զորավարժություններ, հնդկաստան, ավստրալիա, բանակ
Հնդկաստանի և Ավստրալիայի բանակները սկսել են առաջին համատեղ զորավարժությունները
13:18 28.11.2022 (Թարմացված է: 13:27 28.11.2022) Զորավարժությունները կանցկացվեն ամեն տարի Հնդկաստանում և Ավստրալիայում:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հնդկաստանի և Ավստրալիայի բանակներն այսօր Ռաջաստան նահանգում անցկացրել են առաջին համատեղ «AUSTRA HIND–22» զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների նպատակն է հաստատել դրական ռազմական հարաբերություններ, կատարել փորձի փոխանակում և միասին գործելու կարողությունը բարձր մակարդակի հասցնել` ՄԱԿ-ի խաղաղության պարտադրման մանդատին համապատասխան։ Այս համատեղ զորավարժությունները թույլ կտան երկու բանակներին փոխանակել լավագույն փորձը՝ թշնամական սպառնալիքները չեզոքացնելու համար», - ասված է Հնդկաստանի ՊՆ հաղորդագրությունում։
Նախատեսվում է նաև մասնագիտացված զենքի օգտագործման ու նոր սերնդի սարքավորումների ուսուցում։
Զորավարժությունները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 11-ը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների ընթացքում մասնակիցները կլուծեն տարբեր խնդիրներ ՝ սկսած համատեղ մարտավարական վարժանքներից մինչև զենքի տիրապետման բազային հմտությունների փոխանակում ու թշնամական թիրախների վրա հարձակում: