00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավելավճար` հանուն արդարադատության. ՀԿ–ի նախագահը չի հավատում, թե փողը կծառայի նպատակին

«Արդարադատությունը պայմանվորված է ոչ թե աշխատավարձի չափով, այլ անձով». Հարությունյան
Բաժանորդագրվել
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է դատախազների վարձատությունը կրկնակի ավելացնելու օրենսդրական նախաձեռնությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է կրկնակի ավելացնել դատախազների աշխատավարձերը։
Դատախազության առաջարկով ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել ու հանրային քննարկման է ներկայացվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դատախազի աշխատանքը սահմանել որպես բարդ, ռիսկային, հատուկ մասնագիտացում պահանջող և ամեն ամիս վճարել դրույքաչափին հավասար չափով հավելում։
Օրենսդրական առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազները հաճախ ստիպված են լինում օրական 12-13 ժամ աշխատել։
«Նման գերծանրաբեռնված աշխատանքը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա ճնշումները ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից, այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ և ռիսկային՝ հաշվի առնելով, որ նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը»,– ասված է նախագծում։
Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով դատախազության առաջարկը, նշեց, որ դեմ չէ որևէ մեկի աշխատավարձի բարձրացմանը, բայց և շեշտեց, որ վարձրատրության ավելացումը, որպես կանոն, նպատակին չի ծառայում։
«Որովհետև մեր նպատակը` ունենալ իրական արդարադատություն, շատ դեպքերում պայմանավորված է ոչ թե աշխատավարձի չափով, այլ անձով, որոնց միջոցով մենք ցանկանում ենք ունենալ այդ արդարադատությունը,– ասաց Հարությունյանը,– Եթե նպատակը յուրայինների աշխատավարձերը բարձրացնելն է, դա մի բան է։ Իսկ եթե երկրում արդարադատություն ունենալն է, դա բոլորովին այլ բան է։ Եվ քանի դեռ այդ համակարգերում շարունակում են մնալ նույն կոռումպացված մարդիկ, նույն օդիոզ կերպարները, ապա հույս ունենալ, թե բարձր աշխատավարձերի պարագայում մենք ունենալու ենք ավելի լավ համակարգ, սխալ է»։
Իրավապաշտպանը հիշեցրեց, որ արդարադատության լավ համակարգի խոստումը գործող իշխանությունը հանրությանը տվել է դեռ 2018թ–ին, բայց առ այսօր այն իրականություն չի դարձել։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին թվով հավելավճար կստանա
Մյուս կողմից, Վարդան Հարությունյանը խոսքով, ուսուցիչների, զինվորականների ներկայիս աշխատավարձերի ֆոնին արդարադատության համակարգի ճչացող բարձր աշխատավարձերը չեն կարող արդարացված լինել, հատկապես` եթե իրենց նպատակին չեն ծառայելու։
2018թ–ից առ այսօր հանրությունը պարբերաբար բարձրացնում է նաև հավելավճարների ու պարգևավճարների համակարգը վերացնելու խնդիրը, մինչդեռ իշխանությունը շարունակում է պաշտոնեական դրույքաչափերը բարձրացնելու փոխարեն գնալ վարձրատրության չափը հավելավճարի ձևով ավելացնելու ճանապարհով։
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահի համար այս հարցը ևս անհասկանալի է։
«Այդ պարգևավճարները, հավելավճարները ինձ համար անհասկանալի են։ Դրանք պետք է ընդհանրապես գոյություն չունենան։ Մարդը պետք է աշխատի ու ստանա հավելավճար, ոչ թե հավելավճարներ, պարգևավճարներ, կամ նվիրատվություններ` ծրարներով»,– ասաց Վարդան Հարությունյանը։
Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ ՀՀ արդարադատության նախարարությունը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մեկ այլ նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր ամսական 600 000 դրամի չափով հավելավճար սահմանել նաեւ ԲԴԽ նախագահի ու անդամների համար։
Լրահոս
0