https://arm.sputniknews.ru/20221128/dzerbakalvel-e-hajantari-tumanjani-masnatshjughi-tnoreny-51933512.html
Ձերբակալվել է «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը
Ձերբակալվել է «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը
Sputnik Արմենիա
Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նախաքննությունը շարունակվում է: 28.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-28T19:44+0400
2022-11-28T19:44+0400
2022-11-28T19:49+0400
ձերբակալություն
«հայանտառ» պոակ
տնօրեն
կաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը հայտնում է Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։Նախաքննության ընթացքում այլ ապօրինի գործողություններ ևս բացահայտվել են։ Մասնավորապես` անտառային ֆոնդի տարածքից Գ.Պ–ին 25 մ3 վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 մ3 վառելափայտ վաճառելու համար պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին Կ. Ղ.-ն ակնհայտ ապօրինի անգործություն է թույլ տվել։«Հայանտառի» Վանաձորի անտառտնտեսությունում հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառԱվելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ:«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, «հայանտառ» պոակ, տնօրեն, կաշառք
ձերբակալություն, «հայանտառ» պոակ, տնօրեն, կաշառք
Ձերբակալվել է «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը
19:44 28.11.2022 (Թարմացված է: 19:49 28.11.2022) Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Նախաքննությունը շարունակվում է:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը հայտնում է Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը նրան վաճառելու համար նույն օրը իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն Ա. Բ.-ին հանձնել է իր կողմից կազմված` ընդամենը 4 մ3 փայտանյութի բացթողնման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ»,– հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։
Նախաքննության ընթացքում այլ ապօրինի գործողություններ ևս բացահայտվել են։ Մասնավորապես` անտառային ֆոնդի տարածքից Գ.Պ–ին 25 մ3 վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 մ3 վառելափայտ վաճառելու համար պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին Կ. Ղ.-ն ակնհայտ ապօրինի անգործություն է թույլ տվել։
Ավելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ:
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է: