00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե կարող են հեռախոսով խաղալ, ապա տարբերություն չկա` որքան հեռու է խաղատունը. Քթոյան

© Unsplash / KayshaРулетка
Рулетка - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2022
Բաժանորդագրվել
Արմեն Քթոյանը կարծում է, որ առցանց շահումով խաղերի համար սահմանափակումներ պետք է գործեն, հակառակ դեպքում խաղատների` Երևանից 50 կմ հեռու լինելու սահմանափակումն իր ազդեցությունը չի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Տնտեսագետ Արմեն Քթոյանը չի կարծում, որ հենց Երևանում խաղատուն բացելու համար որևէ մեկը կնախընտրի 100 մլն դոլարի ներդրում անել։ Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով նոյեմբերի 24-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը, մասնավորապես, ասել էր, որ ազդակներ ունեն` Երևանում 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն խաղատուն բացելու։
«Չեմ կարծում, որ խաղատուն բացելը գլխավոր շահագրգռիչ ազդակը կլինի 100 մլն դոլարի ներդրում անելու համար, այլ հարց է, որ այն հյուրանոցային համալիրի մի բաղադրիչ լինի։ Ներդրողի համար տեսանելի է, որ ավելի լավ է ոչ թե 100 մլն դոլարի ներդրում անել, այլ կարող են փոքր գումարով առցանց պլատֆորմ ձևավորել, որտեղ այդ խաղատունը հասանելի կլինի և ինչն ավելի էֆեկտիվ կլինի»,–ասաց Քթոյանը։
Նրա խոսքով` ժամանակին, երբ Երևանից հանեցին խաղատները և սահմանեցին մինչև 50 կմ շառավղով խաղատների գործունեության արգելք, «Շանգրի Լա» խաղատունը հենց 100 մլն դոլար ներդրումային տրամաբանության մեջ էլ մնաց Աբովյանում։ Սա որոշակի պրակտիկա է, որը ներդրումների ներգրավման գործիք է հանդիսանում։
«Սակայն այդ սահմանափակումները որևէ միտք չունեն, երբ հեռախոսային հավելվածներով խաղատներն առցանց հասանելի են անգամ անչափահասներին»,–նշեց Քթոյանը։
Տնտեսագետի կարծիքով` պետք է խնդիրը դիտարկել կոմպլեքս տիրույթում, ինչը պահանջում է, որ բոլորի համար պահանջները նույնը լինեն։ Իսկ քանի դեռ առցանց խաղերի հասանելիության սահմանափակման խնդիրը չի լուծվել, ապա, ըստ Քթոյանի, որևէ կապ չունի խաղատան ֆիզիկական գոյության տեղը։ Այսինքն` եթե առանց տարիքային սահմանափակման կարող են հեռախոսով առցանց խաղատուն մտնել, ապա տնտեսագետը նշում է, որ որևէ տարբերություն չկա` քո շենքից որքան է հեռու խաղատունը։
Ինչ վերաբերում է առցանց խաղատների հնարավոր ստվերային շրջանառություն ունենալուն, ապա Քթոյանը նշում է, որ հատկապես առցանցի մասով եկամուտները թաքցնելը շատ դժվար է։ Այդ պարագայում յուրաքանչյուր գործարք ֆիքսվում է, և համապատասխան մարմինները որոշ ծրագրեր ներկառուցելու դեպքում կարող են այդ ինֆորմացիան ստանալ։ Չնայած, ըստ տնտեսագետի, ոչ առցանցի դեպքում նույն տրամաբանությունն է գործում։
Խաղատների ու շահումով խաղերի գովազդը Հայաստանում կարող է արգելվել
«Ըստ էության, պետք է ավելի քաղաքակիրթ դարձվի այս ամենը։ Պետք է այնպես անել, որ այն դառնա զուտ զվարճության միջոց, մինչդեռ մեզ նման երկրում խաղերը կախվածություն առաջացնելու «ճշմարիտ ուղի» են հանդիսանում։ Ոլորտն ուսումնասիրելով` պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ մոտիվացիա ունեն մարդիկ, որոնք դրանով զբաղվում են` ուզում են փո՞ղ աշխատել, թե՞ զվարճանալ։ Եթե փող աշխատելն է նրանց նպատակը, ապա դա անհանգստացնող է»,–ասաց Քթոյանը։
Նա նշում է, որ փորձը ցույց է տալիս` փոքր երկրներում մարդկանց նպատակը զվարճանալը չէ, ինչը կարող է լինել եվրոպական զարգացած երկրներում, երբ թոշակառուն բանկային հաշիվ ու եկամուտ ունի, կարող է 100 եվրո դնել իր երկրպագած թիմի վրա։ Մեզ մոտ, ըստ Քթոյանի, իրողություններն այլ են, և այդ հարցը բավարար ուշադրության չի արժանանում հանրության կողմից, իսկ մասնագիտական շրջանակներն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն չունեն։ Այս խնդիրը, տնտեսագետի գնահատմամբ, բավականին սուր է։
Քթոյանը հավելում է, որ առցանց խաղերի հետ կապված սահմանափակումները պետք է արմատական և խիստ բնույթ կրեն, դրանց մատչելիությունն էապես նվազեցնելու կարիք կա։ Հակառակ դեպքում, ըստ նրա, անչափահասը հանգիստ կարող է խաղերի գերի դառնալ։ Իսկ այս հարցում միջազգային փորձ կա, երկրներ կան, որ ընդհանրապես արգելում են նմանօրինակ կայքերի գոյությունը, ինչը նորմալ պրակտիկա է։
Նա նկատում է` եթե համեմատենք սահմանափակումներով պայմանավորված հարկերի հնարավոր կորուստն ու առցանց խաղերի հետևանքները, ապա պետք է արձանագրել` եթե առցանց խաղերը համատարած լինեն, կարող են զանգվածային խնդիրների հանգեցնել։ Այսինքն` հետո շատերը կարող են խնդիրների բախվել, ինչպես բախվեցին, երբ գործ ունեին ֆինանսական բուգերի հետ ։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտնել էր` բուքմեյքերները և առցանց կազինոները 600 մլն դրամի չափով տարեկան տուրք են վճարում, սակայն այժմ պետք է նաև ամեն 100 մլրդ դրամ խաղադրույքի համար լրացուցիչ 175 միլիոն դրամ վճարեն։
Լրահոս
0