https://arm.sputniknews.ru/20221126/rd-arvoghjapahutjan-nakharary-erevanum-masnakcel-e-arvoghjapahakan-7-rd-hamazhvoghvovin-51871376.html
ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին
ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին
Sputnik Արմենիա
Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները։ 26.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-26T15:51+0400
2022-11-26T15:51+0400
2022-11-26T15:58+0400
հայաստան
ռուսաստան
երևան
նախարար
համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51870278_0:0:2000:1125_1920x0_80_0_0_8c10f7734638a4740b150b855e91f911.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին կողմերը լուրջ հաջողություններ ունեն չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։Բացի այդ, սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ:ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին բարձր է գնահատել ֆորումի անցկացումը` կարևորելով հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։Ընդգծվում է, որ հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։Հավելենք, որ ֆորումը 2014 թվականից հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և Ռուսաստանում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/1a/51870278_120:0:1897:1333_1920x0_80_0_0_31229735bbfe7edada768f1c29c73641.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, երևան, նախարար, համաժողով
հայաստան, ռուսաստան, երևան, նախարար, համաժողով
ՌԴ առողջապահության նախարարը Երևանում մասնակցել է առողջապահական 7-րդ համաժողովին
15:51 26.11.2022 (Թարմացված է: 15:58 26.11.2022) Հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին տարիներին կողմերը լուրջ հաջողություններ ունեն չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման ոլորտում։
Բացի այդ, սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ընդլայնվում եմ` ընդգրկելով ծառայությունների և շահառուների ավելի լայն շրջանակ:
«Ավանդույթ դարձած հայ-ռուսական համատեղ ֆորումի անցկացումն ամրապնդում է երկկողմ գործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում` ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտներում, որոնց զարգացմանն է նվիրված հայ-ռուսական այս ֆորումը»,–նշել է Ավանեսյանը։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն իր հերթին բարձր է գնահատել ֆորումի անցկացումը` կարևորելով հատկապես մատուցվող ծառայությունների հասանելիությունը, արդյունավետությունն ու ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառումն` ուղղված մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։
Ընդգծվում է, որ հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովի ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ներկայացվել են ուռուցքաբանության և սրտաբանության ոլորտները։
Հավելենք, որ ֆորումը 2014 թվականից հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և Ռուսաստանում։