00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրեմիերա Երևանում. «Ձգողականություն» բալետը կպատմի մարդկային հակասությունների մասին

© Sputnik / Aram Nersesyan«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Բաժանորդագրվել
Բալետային ներկայացումը բեմադրվել է Լևոն Շանթի «Հին աստվածների» մոտիվներով, բայց ռեժիսորն այն վերնագրել է «Ձգողականություն»` նկատի ունենալով և՛ ֆիզիկայի օրենքը, և՛ տղամարդու ձգտումը դեպի կինը։ Sputnik Արմենիան զրուցել է ներկայացման ստեղծագործական կազմի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոր մոտեցում հայ գրականության դասական ստեղծագործություններից մեկին։ Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պատմվածքն այսուհետ նաև բալետային մեկնաբանություն կունենա։
© Sputnik / Aram Nersesyan«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
Репетиция постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին համաշխարհային պրեմիերա կլինի։ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հիման վրա բեմադրվել է «Ձգողականություն» բալետային ներկայացումը։ Հեղինակը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է։
© Sputnik / Aram Nersesyan«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
Репетиция постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Վահե Շարաֆյանը նամակ ստացավ ամերիկահայ մի կնոջից` Կատյա Կուշերյանից։ Կինը կոմպոզիտորին առաջարկեց գրել երաժշտություն բալետային ներկայացման համար` ֆինանսավորումը վերցնելով իր վրա։
Կոմպոզիտորը խոստովանում է` «Հին Աստվածների» հիման վրա բալետային պարտիտուրա գրելու գաղափար վաղուց է ունեցել, իսկ կնոջ զանգը ոգևորել է նրան ու պարզապես ցանկությունը դարձրել իրագործելի։
© Sputnik / Aram NersesyanՎահե Շարաֆյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
Композитор Ваче Шарафян на репетиции постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Վահե Շարաֆյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
«Պատմվածքի բոլոր երկխոսությունները դարձված են երաժշտություն, իսկ հետո` նաև պար։ Այս ստեղծագործության բալետային «թարգմանությունը» լավագույն բանն էր, որ կարող էր լինել։ Նրա երևակայությունն այնքան մեծ է, որ ո՛չ օպերան, ո՛չ ներկայացումը, ու ո՛չ էլ ֆիլմը չեն կարող այնպես արտահայտել ստեղծագործության իմաստը, ինչպես բալետը»,– ասում է Շարաֆյանը։
© Sputnik / Aram Nersesyan

Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ

Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ - Sputnik Արմենիա
1/4

Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ

© Sputnik / Aram Nersesyan

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ - Sputnik Արմենիա
2/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

© Sputnik / Aram Nersesyan

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ - Sputnik Արմենիա
3/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

© Sputnik / Aram Nersesyan

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ - Sputnik Արմենիա
4/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

1/4

Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ

2/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

3/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

4/4

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ

Շարաֆյանը ներկայացումից առաջ վերջին շտկումներն է անում։ Ասում է` ամեն փորձից հետո մի նոր մտահղացում է ծնվում։
«Այնքան պարզ ու հասկանալի է ամեն ինչ բեմադրված, որ նայում եմ ու հիանում, հուսով եմ` հանդիսատեսը կկիսի այդ զգացմունքը»,– ասում է կոմպոզիտորը։
«Ձգողականություն» լիբրետոյի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է։ Սա նրա առաջին փորձն է բալետային ներկայացում բեմադրելու։ Թատերական ռեժիսորին օպերայի և բալետի թատրոն հրավիրելու գաղափարը բեմադրության երաժշտական ղեկավար ու դիրիժոր Կարեն Դուրգարյանինն էր։
© Sputnik / Aram Nersesyan«Ձգողականություն» լիբրետոյի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյան
Режиссер Нарине Григорян на репетиции постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
«Ձգողականություն» լիբրետոյի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյան
Ռեժիսորը սկզբում անակնկալի է եկել, բայց հայ գրականության այս գլուխգործոցի մասին բալետային լեզվով խոսելու հնարավորությունը ոգևորել է նրան։ Խոստովանում է` մնջախաղում իր մեծ փորձն է օգնել գործը գլուխ բերել։
«Թատրոնում բազմաթիվ անգամ դիտել եմ բեմադրությունը, կարդացել եմ ստեղծագործությունը, բայց երբ իմացա նախագծի մասին, վերընթերցեցի ու հասկացա, որ այն ավելի շատ բալետ է, քան ներկայացում։ Կարդում էի ու պատկերացնում, թե ինչպես են պարում սևազգեստները լայն փեշերով, ու ինչքան գեղեցիկ դա կարող է լինել բեմում։ Փորձել եմ ամեն ինչ անել, որ չկորցնելով Լևոն Շանթի մոտեցումները` հանդիսատեսին փոխանցեմ այդ ամենը»,– ասում է Նարինե Գրիգորյանը։
Այնուամենայնիվ` Նարինե Գրիգորյանի բամեադրության մեջ փոխվել է ստեղծագործության հայեցակարգը։ Նա գրել է նոր լիբրետո ու փոխել նաև ստեղծագործության անվանումը։
«Շատ անգրագետ կլիներ, որ անվանեի «Հին աստվածներ» ու խոսեի բնությունից։ Ես Լևոն Շանթին շատ չեմ դավաճանել, որովհետև անսահման հարգում եմ այդ դրամատուրգին, բայց ես չէի կարող պատմել աստվածների մասին, երբ ես հավատում եմ, որ կա մեկ Աստված։ Ստեղծագործության հերոսն ինձ մոտ բնությունն է։ Անվանել եմ «Ձգողականություն» և՛ որպես ֆիզիկայի, բնության օրենք, և՛ նկատի ունենալով տղամարդու ձգտումը դեպի կինը»,– ասում է բեմադրող ռեժիսորը։
Գյումրիում փորձում են վերականգնել բալետային ավանդույթները
Օպերայի և բալետի թատրոնում, որպես կանոն, բեմադրող բալետմեյստերն է պատասխանատու նաև ներկայացման ռեժիսուրայի համար։ Այս անգամ մոտեցումը մի փոքր այլ է։ Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը խոստովանում է` ռեժիսորի հետ երբեմն ստեղծագործական վեճեր են լինում, բայց կոմպրոմիսներ միշտ գտնվում են։
«Նարինեն շատ թատերական է ամեն ինչ պատկերացնում , ես մի քիչ ավելի դեպի բալետն եմ տանում, կարծում եմ` այս սինթեզը վերջում լավ արդյունք է տալու»,– ասում է Ասատուրյանը։
© Sputnik / Aram NersesyanՆերկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
Балетмейстер Ара Асатурян на репетиции постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
Նոր ներկայացման համար, իհարկե, ստեղծվել են նաև նոր բեմական հագուստներ։ Դրանք նույնպես թատերական ու բալետային ոճերի միախառնման արդյունք են։
© Sputnik / Aram NersesyanԶգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը չափումներ է անում
Художник-постановщик Виктория Риедо-Ованнисян на репетиции постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը չափումներ է անում
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանն առաջին անգամ է բալետային ներկայացման համար աշխատում։
© Sputnik / Aram NersesyanԶգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան
Художник-постановщик Виктория Риедо-Ованнисян на репетиции постановки балета Гравитация - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան
«Բալետային ներկայացումը շատ պահանջներ ունի. բեմը պետք է ազատ լինի, չի կարելի ծանրաբեռնել դեկորով, զգեստները պետք է չխանգարեն պարողներին , բայց այս ամենը խոչընդոտ չէ, մենք ստացել ենք մեր ուզած ներկայացումը»,– ասում է նա։
Ի դեպ` «Ձգողականություն» բալետային ներկայացումը «Հին աստվածներ» դրամայի բեմադրման երկրորդ փորձն է։ Առաջինի ժամանակ Վաչե Շարաֆյանն աշխատում էր Վիլեն Գալստյանի հետ։ Գործը կիսատ մնաց Գալստյանի հիվանդության , հետո էլ` համավարակի ու պատերազմի պատճառով։ Այս տարի թատրոնի նոր ղեկավարությունը որոշեց ամեն ինչ սկսել նորից։
Լրահոս
0