https://arm.sputniknews.ru/20221126/petq-e-bacatren-te-inch-pastatghter-en-uzum-vochnchacnel-aats-pahestazvori-spaneri-miutjun-51871242.html
Պետք է բացատրեն, թե ինչ փաստաթղթեր են ուզում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Պետք է բացատրեն, թե ինչ փաստաթղթեր են ուզում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Sputnik Արմենիա
ԱԱԾ պահեստազորի սպաների միության համար անհասկանալի է, թե ինչու է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի... 26.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-26T15:23+0400
2022-11-26T15:23+0400
2022-11-26T15:54+0400
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
փաստաթուղթ
աած պահեստազորի սպաներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_0:0:1000:563_1920x0_80_0_0_b7bb37f3e613a58b35cd8b0a3ba4d03a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թյուր է այն կարծիքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, թե դրանք անխտիր արխիվացվում և պահպանվում են: Նման հայտարարություն է արել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն` անդրադառնալով ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին օրենսդրական փոփոխությանը։Երեկ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը: Փաթեթի մեջ ներառված էր նաև ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու հարցը։ ԱԱԾ–ն առաջարկել էր օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»: Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ պարզ չէ, թե ինչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու, որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում: Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ:ՀԿ–ի համար անհասկանալի է, թե ինչու է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար:«Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյոք թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որոնք են պահպանվելու և որոնք են ոչնչացվելու»,–նշված է հայտարարության մեջ։Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկությունը, թե ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծում պետք է տեղի ունենա, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վստահեցնում է, որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել:Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ, ռեժիմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_27:0:895:651_1920x0_80_0_0_5a8eefc5c45bb9020419cd44ea343ac1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, փաստաթուղթ, աած պահեստազորի սպաներ
հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, փաստաթուղթ, աած պահեստազորի սպաներ
Պետք է բացատրեն, թե ինչ փաստաթղթեր են ուզում ոչնչացնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
15:23 26.11.2022 (Թարմացված է: 15:54 26.11.2022) ԱԱԾ պահեստազորի սպաների միության համար անհասկանալի է, թե ինչու է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թյուր է այն կարծիքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, թե դրանք անխտիր արխիվացվում և պահպանվում են: Նման հայտարարություն է արել
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն` անդրադառնալով ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին օրենսդրական փոփոխությանը։
Երեկ ԱԺ–ն արտահերթ նիստում
ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը: Փաթեթի մեջ ներառված էր նաև ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու հարցը։ ԱԱԾ–ն առաջարկել էր օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:
Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում
բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ պարզ չէ, թե ինչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու, որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում: Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ:
«Փաստաթղթերի ոչնչացման գործընթացը հստակ կանոնակարգված է ներքին հրամաններով: Կախված փաստաթղթի բովանդակությունից, գաղտնիության աստիճանից` հստակ սահմանված են դրանց հաշվառման, պահպանման ժամկետները, արխիվացման /թվայնացման/ կամ ոչնչացման ընթացակարգը, նույնիսկ արխիվացված նյութերից օգտվելու կարգը: Ընդ որում` կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման: Եթե չի ոչնչացվում, արխիվացվում է փաստաթուղթը, ուրեմն կան դրա իրավական հիմքերն ու անհրաժեշտությունը»,– պարզաբանել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
ՀԿ–ի համար անհասկանալի է, թե ինչու է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար:
«Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյոք թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որոնք են պահպանվելու և որոնք են ոչնչացվելու»,–նշված է հայտարարության մեջ։
Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկությունը, թե ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծում պետք է տեղի ունենա, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վստահեցնում է, որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել:
Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ, ռեժիմ։