https://arm.sputniknews.ru/20221126/chinastanum-anckacvvogh-gvortsadulnery-karvogh-en-bardacnel-iphone-14-i-artadrutjuny-51882104.html
Չինաստանում անցկացվող գործադուլները կարող են բարդացնել iPhone 14-ի արտադրությունը
Չինաստանում անցկացվող գործադուլները կարող են բարդացնել iPhone 14-ի արտադրությունը
Sputnik Արմենիա
Աշխատակիցները սկսել են լքել գործարանը. պատճառը կորոնավիրուսի բռնկման վախն է։ Անորոշության և հնարավոր սահմանափակումների պատճառով «Focxonn»-ն արդեն լրջորեն... 26.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-26T21:20+0400
2022-11-26T21:20+0400
2022-11-26T21:23+0400
չինաստան
գործադուլ
iphone
https://cdn.am.sputniknews.ru/img/989/18/9891829_0:129:3185:1921_1920x0_80_0_0_6e2d54516b13c9f11df4d61d619e9f91.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի Չժենչժոու քաղաքում iPhone արտադրող ամենախոշոր գործարանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են կրճատել սմարթֆոնների արտադրությունը 5-10%-ով։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:Դժվարություններն ի հայտ են եկել հոկտեմբերին, երբ աշխատողները կորոնավիրուսի բռնկման վախի պատճառով սկսել են լքել Չժենչժոուի գործարանը։ Որպեսզի աշխատակիցները վերադառնան աշխատանքի, ղեկավարությունը հավելավճարներ է առաջարկել, սակայն չի կատարել խոստումը։ Դա բողոքի ալիք է բարձրացրել, և բախումներ են սկսվել աշխատակիցների և գործարանի անվտանգության ծառայողների միջև։ Շաբաթվա վերջին բողոքի ակցիաները դադարել են, սակայն աշխատողները դեռ դժգոհ են։Չժենչժոուի գործարանը պատկանում է թայվանական «Foxconn» ընկերությանը՝ աշխարհում iPhone-ի խոշորագույն մատակարարին: Այս գործարանի աշխատակիցների մեկշաբաթյա անգործության հետևանքով «Apple»-ը մոտ 1 միլիարդ դոլար է կորցնում, արդյունքում iPhone 14-ի արտադրությունը կրճատվում է 5-10%-ով:Մինչ այս իրադարձությունները «Foxconn»-ը սկսել էր iPhone 14 արտադրել Հնդկաստանում և դիտարկում է Վիետնամում ընդլայնվելու հնարավորությունը՝ մատակարարման շղթաները դիվերսիֆիկացնելու համար,պատճառը ոչ թե աշխարհաքաղաքական իրավիճակն է, այլ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով խիստ սահմանափակումները, որոնք ազդում են բիզնեսի զարգացման վրա, քանի որ բացակայում է ամենակարեւոր պայմաններից մեկը` կանխատեսելիությանը:«iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում 2023 թվականին կարող է աճել երկուսուկես անգամ»,– նշել է«Wedbush Securities» ընկերության վերլուծաբան Մինգ Չի–Կյոն։ Նրա կարծիքով՝ «Foxconn»-ի հեռահար նպատակն է iPhone-ի արտադրության մեջ Հնդկաստանի մասնաբաժինը ներկայիս 4%-ից հասցնել 40-45%-ի։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/989/18/9891829_227:0:2958:2048_1920x0_80_0_0_900b49989e93ac2883e28db03099575d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, գործադուլ, iphone
չինաստան, գործադուլ, iphone
Չինաստանում անցկացվող գործադուլները կարող են բարդացնել iPhone 14-ի արտադրությունը
21:20 26.11.2022 (Թարմացված է: 21:23 26.11.2022) Աշխատակիցները սկսել են լքել գործարանը. պատճառը կորոնավիրուսի բռնկման վախն է։ Անորոշության և հնարավոր սահմանափակումների պատճառով «Focxonn»-ն արդեն լրջորեն մտածում է իր արտադրության մի մասը Հնդկաստան և Վիետնամ տեղափոխելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի Չժենչժոու քաղաքում iPhone արտադրող ամենախոշոր գործարանում անցկացվող
բողոքի ակցիաները կարող են կրճատել սմարթֆոնների արտադրությունը 5-10%-ով։ Տեղեկությունը հայտնում է
CNN-ը:
Դժվարություններն ի հայտ են եկել հոկտեմբերին, երբ աշխատողները կորոնավիրուսի բռնկման վախի պատճառով սկսել են լքել Չժենչժոուի գործարանը։ Որպեսզի աշխատակիցները վերադառնան աշխատանքի, ղեկավարությունը հավելավճարներ է առաջարկել, սակայն չի կատարել խոստումը։ Դա բողոքի ալիք է բարձրացրել, և բախումներ են սկսվել աշխատակիցների և գործարանի անվտանգության ծառայողների միջև։ Շաբաթվա վերջին բողոքի ակցիաները դադարել են, սակայն աշխատողները դեռ դժգոհ են։
Չժենչժոուի գործարանը պատկանում է թայվանական «Foxconn» ընկերությանը՝ աշխարհում iPhone-ի խոշորագույն մատակարարին: Այս գործարանի աշխատակիցների մեկշաբաթյա անգործության հետևանքով «Apple»-ը մոտ 1 միլիարդ դոլար է կորցնում, արդյունքում iPhone 14-ի արտադրությունը կրճատվում է 5-10%-ով:
Մինչ այս իրադարձությունները «Foxconn»-ը սկսել էր iPhone 14 արտադրել Հնդկաստանում և դիտարկում է Վիետնամում ընդլայնվելու հնարավորությունը՝ մատակարարման շղթաները դիվերսիֆիկացնելու համար,պատճառը ոչ թե աշխարհաքաղաքական իրավիճակն է, այլ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով խիստ սահմանափակումները, որոնք ազդում են բիզնեսի զարգացման վրա, քանի որ բացակայում է ամենակարեւոր պայմաններից մեկը` կանխատեսելիությանը:
«iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում 2023 թվականին կարող է աճել երկուսուկես անգամ»,– նշել է«Wedbush Securities» ընկերության վերլուծաբան Մինգ Չի–Կյոն։ Նրա կարծիքով՝ «Foxconn»-ի հեռահար նպատակն է iPhone-ի արտադրության մեջ Հնդկաստանի մասնաբաժինը ներկայիս 4%-ից հասցնել 40-45%-ի։