00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների

© datametaՎլադիմիր Սպիվակով
Վլադիմիր Սպիվակով - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Վլադիմիր Սպիվակով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անվանի երաժիշտն իր համերգներն անցկացնելու է Երևանում և Գյումրիում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների։ Տեղեկությունը հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։
Նշվում է, որ Վլադիմիր Սպիվակովի համերգով նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ։
«Ես բազմիցս եկել եմ Հայաստան` որպես մենակատար և դիրիժոր, իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Հանդես կգամ 3 համերգով` երկուսը՝ Երևանում և մեկը՝ Գյումրիում: Այս 3 համերգից առաջինը Զինվորի տանը բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է»,– ասել է Սպիվակովը։
Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի վերականգնողական կենտրոնին։
ԵՊԲՀ ռեկտոր և Զինվորի տան համահիմնադիր Արմեն Մուրադյանն իր երախտիքի խոսքն է հայտնել հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:
Նոյեմբերի 27-ի բարեգործական համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:
Քեզ մոտ ամեն ինչ կստացվի. Սպիվակովն այցելել է Զինվորի տուն
Նոյեմբերի 28-ի համերգի ժամանակ ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր):
Վլադիմիր Սպիվակովի` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 29-ին կայանալիք համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:
Երևանյան համերգների իրականացումը հնարավոր է դարձել «Արվեստ23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:
Նախագիծն իրականացվում է «Արդշինբանկի» և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աջակցությամբ։
Լրահոս
0