https://arm.sputniknews.ru/20221125/pashinjany-ziberti-het-khvosel-e-hajastanum-em-ditvordakan-araqelutjan-masin-51855886.html
Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին
Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ժողովրդավարական... 25.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-25T20:31+0400
2022-11-25T20:31+0400
2022-11-25T20:38+0400
նիկոլ փաշինյան
միխայել զիբերթ
հայաստան
եվրամիություն
ժողովրդավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/19/51851231_0:0:1670:940_1920x0_80_0_0_8a0aff16fbac05d5317d2462d913d3e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ:Նշվում է` Միխայել Զիբերթն ընդգծել է, որ ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում, ինչի մասին վկայում են տարբեր ոլորտներում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը։ Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին այդ գործընթացում:ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասով բարձր գնահատականի համար՝ նշելով, որ դիտարկվում է այն շարունակական դարձնելու գաղափարը:Միրզոյանն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը և խոսել ԼՂ–ի մասինՀիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/19/51851231_112:0:1596:1113_1920x0_80_0_0_70471b97393c70deac83d5c1ddcfe993.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, միխայել զիբերթ, հայաստան, եվրամիություն, ժողովրդավարություն
նիկոլ փաշինյան, միխայել զիբերթ, հայաստան, եվրամիություն, ժողովրդավարություն
Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին
20:31 25.11.2022 (Թարմացված է: 20:38 25.11.2022) ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ժողովրդավարական ռեֆորմները։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ:
«Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները: Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և այդ համատեքստում հիշատակել գագաթնաժողովի շրջանակում իր, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է` Միխայել Զիբերթն ընդգծել է, որ ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում, ինչի մասին վկայում են տարբեր ոլորտներում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը։ Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին այդ գործընթացում:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասով բարձր գնահատականի համար՝ նշելով, որ դիտարկվում է այն շարունակական դարձնելու գաղափարը:
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։