https://arm.sputniknews.ru/20221125/niderlandneri-pvokhvarchapety-baqvin-meghadrel-e-razmakan-hancagvortsutjunneri-mej-51861521.html
Նիդեռլանդների փոխվարչապետը Բաքվին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ
Նիդեռլանդների փոխվարչապետը Բաքվին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական կողմի դժգոհությունները ներկայացվել են դեսպանի ուշադրությանը։ 25.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-25T23:33+0400
2022-11-25T23:33+0400
2022-11-25T23:39+0400
նիդեռլանդներ
դեսպան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բաքու
ագրեսիա
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/09/25685151_0:84:1601:984_1920x0_80_0_0_df36e70f213b1daf84b45a5173446d5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Պաուլին Էյզեմային կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։Դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կներկայացնի նաև Նիդեռլանդների համապատասխան կառույցներին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել խորհրդարանին` կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետ, հիշեցրել հայ ռազմագերիների գնդակահարության մասին տեսանյութը, որը հոկտեմբերի 2-ին Twitter–ի իր էջում հրապարակել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։Հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը. ՍահակյանՆա հավելել է, որ Նիդեռլանդները բազմիցս ընդգծել է այդ տեսանյութի անկախ հետաքննության կարևորությունը, այդ թվում` Եվրոպական միության աշխատանքային խմբերի, Եվրոպական արտաքին կապերի ծառայության, ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչների թիմի հետ քննարկումներում։Նիդեռլանդները շարունակելու է պնդել անկախ հետաքննության հարցում, պնդելու են նաև, որ արդյունքներն անպայման հրապարակվեն։ Նրանք ուշադիր հետևելու են իրադարձությունների զարգացմանը։ Նիդեռլանդների փոխվարչապետը շեշտել է, որ ԵՄ բոլոր երկրներն աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին։Կլաարից պահանջել եմ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու տեսանյութը. ՀՀ ՄԻՊ
նիդեռլանդներ
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/09/25685151_88:0:1511:1067_1920x0_80_0_0_19e62f8e3bea45392fc1590522337c58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիդեռլանդներ, դեսպան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բաքու, ագրեսիա, հայաստան, ադրբեջան
նիդեռլանդներ, դեսպան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բաքու, ագրեսիա, հայաստան, ադրբեջան
Նիդեռլանդների փոխվարչապետը Բաքվին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ
23:33 25.11.2022 (Թարմացված է: 23:39 25.11.2022) Ադրբեջանական կողմի դժգոհությունները ներկայացվել են դեսպանի ուշադրությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Պաուլին Էյզեմային կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել ադրբեջանական կողմի դժգոհություններն առ այն, որ Նիդեռլանդների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան նոյեմբերի 23-ին նամակ է հղել Նիդեռլանդների խորհրդարանին։ Այնտեղ մեղադրանքներ են եղել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կներկայացնի նաև Նիդեռլանդների համապատասխան կառույցներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել խորհրդարանին` կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետ, հիշեցրել հայ ռազմագերիների գնդակահարության մասին տեսանյութը, որը հոկտեմբերի 2-ին Twitter–ի իր էջում հրապարակել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա հավելել է, որ Նիդեռլանդները բազմիցս ընդգծել է այդ տեսանյութի անկախ հետաքննության կարևորությունը, այդ թվում` Եվրոպական միության աշխատանքային խմբերի, Եվրոպական արտաքին կապերի ծառայության, ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչների թիմի հետ քննարկումներում։
Նիդեռլանդները շարունակելու է պնդել անկախ հետաքննության հարցում, պնդելու են նաև, որ արդյունքներն անպայման հրապարակվեն։ Նրանք ուշադիր հետևելու են իրադարձությունների զարգացմանը։ Նիդեռլանդների փոխվարչապետը շեշտել է, որ ԵՄ բոլոր երկրներն աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին։