00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՀԱՊԿ-ի վրա չափավոր ճնշում գործադրելու ռազմավարություն է ընտրել․ քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունը ՀԱՊԿ փաստաթղթերը չստորագրելը կարող է օգտագործել քարոզչական նպատակներով, իսկ Երվանդ Բոզոյանը համոզված է, որ եթե ՀԱՊԿ-ը միջամտի Ադրբեջանի ագրեսիային, Հայաստանը կդառնա ռազմական թատերաբեմ։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հնարավոր է՝ ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին աջակցելու նախագիծը չստորագրելու վերաբերյալ փոխհամաձայնություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլգի խոսքով` պատահական չէր, որ Պուտինը Երևան ժամանելուց հետո հրավիրեց Փաշինյանին, որպեսզի իրենք նույն մեքենայով գնան ՀԱՊԿ նիստի անցկացման վայրը։ Ըստ էության` Պուտինը փոխանցել է Փաշինյանին, որ կան երկրներ, որոնք վերջին պահին իրենց որոշակի անհամաձայնությունն են հայտնել փաստաթղթի վերջնական տեքստի հետ, որից ակնկալիքներ ուներ Հայաստանը։
«ՀԱՊԿ–ի ղեկավարությունը ինքն էլ խոստովանում է, որ չի հաջողվել վերջնական արդյունքի համաձայնության գալ փաստաթղթի շուրջ, և փաստաթղթի թեման չի փակվել, այլ ուղարկվել է վերամշակման։ Այստեղ քաղաքական տեսանկյունից կարևոր է` ինչ ռեակցիա առաջացրեց հայաստանյան իշխանությունների այս գործողությունը Ռուսաստանի ղեկավարության մոտ, որովհետև ՀԱՊԿ–ը ռազմաքաղաքական յուրահատուկ ակումբ է, որը ձևավորվել է Ռուսաստանի շուրջ։ Բոլոր երկրները, որոնք հավաքվել են ՀԱՊԿ–ում, ձգտում են ունենալ հնարավորինս սերտ հարաբերություններ ՌԴ–ի հետ և օգտվել դրանից անվտանգային, ռազմական, տեխնիկական առումով։ Եվ այդ պատճառով էլ կարծում եմ` փոխհամաձայնություն եղել է»,–ասաց Հակոբյանը։
Քանի որ Հայաստանում ՀԱՊԿ–ի հետ կապված բավականին բացասական տրամադրություններ են գեներացված, նրա խոսքով, Փաշինյանն այդ հռչակագիրը չստորագրելը հայ հանրությանը ներկայացրեց որպես արդյունք, և այն կարող է օգտագործվել նաև քարոզչական նպատակներով, որպեսզի ցույց տան, թե որքան սկզբունքային են իշխանությունները իրենց դիրքորոշումներում։
Կհեռանա՞ Երևանը ՀԱՊԿ–ից. փորձագետները գնահատել են գագաթնաժողովի արդյունքները
Հակոբյանը նշեց, որ վերջին շրջանում ՀՀ ղեկավարության կողմից դեմարշների պակաս չի եղել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանը գուցե ընդունել է չափավոր կամ բավականին կոշտ ճնշման ռազամավարություն` որոշակի դժգոհություն, մտահոգություն ցույց տալու և հնարավոր այլընտրանքների վերաբերյալ ակնարկներ անելու համար։
«Այլընտրանքի մասին խոսակցությունները հրապարակային դաշտում գործիք է, որով ՀՀ իշխանությունը փորձում է նաև որոշակի ֆոն ստեղծել արտաքին գործընկերների հետ աշխատելու ժամանակ, այսինքն՝ ինչ–որ տեղ ճնշման գործիք է, ինչ–որ տեղ շանտաժի էլեմենտներ է պարունակում, և սա աշխատում է այդ թվում նաև ռազմավարական դաշնակից երկրի վրա` գուցե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարական դաշնակիցը հիմա առավել քան չի ուզում, որ մեր տարածաշրջանի իրավիճակն ավելի բարդանա»,– ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը կարծում է, որ այլընտրանքի հարցում ՀՀ իշխանություններն էլ չեն հասկանում, թե որ ուղղությամբ են ցանկանում գնալ. նրանց հակասական հայտարարություններից հասկանալի չէ` արդյոք ունեն հստակ քաղաքական վեկտոր, թե ոչ։
Այնուամենայնիվ նա կարծում է, որ ունեցածից հրաժարվելը ամենալավ տարբերակը չէ։ Պետք չէ ՀԱՊԿ–ից դուրս գալ` հույս ունենալով, որ լրիվ ապահարզանը ձևակերպելուց հետո այլ գործընկերներ կգտնվեն։
Իսկ քաղաքագետը Երևանդ Բոզոյանը արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ՀՀ անվտանգության համար սպառնալիք է համարում։ Նրա խոսքով` հենց առաջին հերթին ՀՀ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս ունենալ այլընտրանք։
«Ծիծաղելի է խոսել այն մասին, թե ՀԱՊԿ–ը խանգարում է, որ մենք զարգացնենք մեր հարաբերությունները այլ երկրների հետ զենք-զինամթերքի գնման առումով։ ՀՀ–ն, մնալով ՀԱՊԿ–ում, հանգիստ կարող է զենք գնել նաև այլ երկրներից»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այն հայտարարությանը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցել է թուրք–ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար, Բոզոյանը նշեց, որ ՀԱՊԿ–ից ակնկալիքները այլ տիրույթում են։
«ՀԱՊԿ–ում լինելով՝ կարող ենք արտոնյալ պայմաններով զենք գնել այդ կառույցի միջոցով։ Կառույցում մնալը նշանակում է նաև վստահելի հարաբերություններ ՌԴ–ի հետ։ Եվ ՀԱՊԿ–ն օգտագործելով մենք պետք է փորձենք մեր հարաբերությունները զարգացնել անդամ մյուս երկրների հետ, որ եթե դաշնակից չեն դառնում, չդառնան թշնամի»,– ասաց Բոզոյանը։
Իսկ ՀԱՊԿ-ի միջամտությունը Ադրբեջանի ագրեսիային, ըստ փորձագետի, կնշանակի ռուս–թուրքական պատերազմ, քանի որ Ադրբեջանն էլ «Շուշիի հռչակագիր» ունի Թուրքիայի հետ։ Այդ դեպքում Հայաստանը կդառնա ռազմական թատերաբեմ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել ՀԱՊԿ–ի` ՀՀ–ին օգնություն ցուցաբերելու նախագիծը։ Նա համարել է, որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
Լրահոս
0