https://arm.sputniknews.ru/20221124/zapvorvozhiei-aeki-taratsqum-veracnum-en-gndakvotsutjan-hetevanqnery-tesanjut-51778032.html
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում վերացնում են գնդակոծության հետևանքները․ տեսանյութ
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում վերացնում են գնդակոծության հետևանքները․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Էլեկտրակայանում հերթական անգամ գործարկվել են վթարային դիզելային գեներատորները։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T16:02+0400
2022-11-24T16:02+0400
2022-11-25T10:43+0400
ռուսաստան
ուկրաինա
զապորոժիե
գնդակոծություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51771338_0:0:854:480_1920x0_80_0_0_5872ea4d51248a6116cccac9951a6d4e.jpg
Զապորոժիեի ԱԷԿ-ը ուկրաինական գնդակոծությունների պատճառով հերթական անգամ զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:Համեմատաբար հանգիստ երկու ամիսներից հետո Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային հարվածների է ենթարկվել։«Ռոսատոմի» աշխատակիցները հաշվել են, որ խոշոր տրամաչափի զենքերով ավելի քան 20 հարված է հասցվել տարածքին։Վերանորոգման բրիգադները վերացնում են գնդակոծության հետևանքները։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետՈւկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը:
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ремонтные бригады устраняют последствия обстрела Запорожской АЭС
Sputnik Արմենիա
Ремонтные бригады устраняют последствия обстрела Запорожской АЭС
2022-11-24T16:02+0400
true
PT0M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51771338_96:0:736:480_1920x0_80_0_0_cffd614383a39fcbf437668eeed368bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, գնդակոծություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, զապորոժիե, գնդակոծություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում վերացնում են գնդակոծության հետևանքները․ տեսանյութ
16:02 24.11.2022 (Թարմացված է: 10:43 25.11.2022) Էլեկտրակայանում հերթական անգամ գործարկվել են վթարային դիզելային գեներատորները։
Զապորոժիեի ԱԷԿ-ը ուկրաինական գնդակոծությունների պատճառով հերթական անգամ զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Համեմատաբար հանգիստ երկու ամիսներից հետո Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային հարվածների է ենթարկվել։
«Ռոսատոմի» աշխատակիցները հաշվել են, որ խոշոր տրամաչափի զենքերով ավելի քան 20 հարված է հասցվել տարածքին։
Վերանորոգման բրիգադները վերացնում են գնդակոծության հետևանքները։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: