https://arm.sputniknews.ru/20221124/vostikanutjan-zvorqery-kverakazmavvoren-vorpes-vostikanutjan-gvardia-pashinjan-51756964.html
Ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան
Ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T11:37+0400
2022-11-24T11:37+0400
2022-11-24T11:55+0400
հայաստան
հհ ոստիկանություն
նիկոլ փաշինյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_0:64:1600:964_1920x0_80_0_0_97910a4abb553ecccfde1f515c0e08a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։«ՆԳՆ–ում կկենտրոնացվի 5 ոլորտ` հասարակական կարգի պահպանություն, ահնցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կանխատեսում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները` ՆԳՆ ղեկավարի առաջարկությամբ կնշանակվեն և կազատվեն վարչապետի կողմից»,–ասաց Մինասյանը։Նրա խոսքով` ՆԳ նախարարի ենթակայությամբ նախատեսվելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն էլ կապահովի վերահսկողությունն ամբողջ վարչության նկատմամբ։Փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է ստեղծել միասնական օպերատորական խումբ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգահարել տարբեր հեռախոսահամարներով։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ այս փոփոխության ամենախորքային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։Նրա խոսքով` ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։ Բացի այդ, ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա, որը կունենա ավելի ընդլայնված գործառույթներ:Փաշինյանը նշեց, որ ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսեն նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Հավելենք, որ գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով էլ նախատեսվում էր ՆԳՆ ստեղծել։ՀՀ–ում ՆԳՆ–ն ու արտաքին հետախուզական ծառայությունը կստեղծվեն 2023թ–ինՀիշեցնենք` ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/16/41198835_104:0:1525:1066_1920x0_80_0_0_94222c626085cf13c5fb28c59ba9d6ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, հհ ոստիկանություն, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան
11:37 24.11.2022 (Թարմացված է: 11:55 24.11.2022) Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։
«ՆԳՆ–ում կկենտրոնացվի 5 ոլորտ` հասարակական կարգի պահպանություն, ահնցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կանխատեսում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները` ՆԳՆ ղեկավարի առաջարկությամբ կնշանակվեն և կազատվեն վարչապետի կողմից»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ՆԳ նախարարի ենթակայությամբ նախատեսվելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն էլ կապահովի վերահսկողությունն ամբողջ վարչության նկատմամբ։
Փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է ստեղծել միասնական օպերատորական խումբ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգահարել տարբեր հեռախոսահամարներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ այս փոփոխության ամենախորքային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։
«Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու։ Ոստիկանական փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը, իսկ քաղաքացիական նշանակության գործառույթները՝ ՆԳՆ–ին։ Օրինակ՝ անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում այն քաղաքացիական գործառույթ է: Մենք ՏԿԵ-ից դուրս կբերենք միգրացիայի ծառայությունը և կստեղծենք միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։ Բացի այդ, ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա, որը կունենա ավելի ընդլայնված գործառույթներ:
Փաշինյանը նշեց, որ ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսեն նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:
Հավելենք, որ գործադիրը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով էլ նախատեսվում էր ՆԳՆ ստեղծել։
Հիշեցնենք` ներքին գործերի նախարարության վերստեղծման հարցը քննարկվում է ավելի քան մեկ տարի։ 2021 թվականի նոյեմբերին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են գրեթե ամեն օր, մշակվում են բոլոր նրբությունները, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։