https://arm.sputniknews.ru/20221124/petakan-pahpanutjan-gundy-karandznacvi-aats-marminneric-armen-grigvorjan-51757609.html
Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից. Արմեն Գրիգորյան
Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից. Արմեն Գրիգորյան
Sputnik Արմենիա
Պետական պահպանության ծառայությունը կլինի վարչապեի ներքո գործող առանձին մարմին։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T11:43+0400
2022-11-24T11:43+0400
2022-11-24T11:48+0400
պետական պահպանության ծառայություն (պպծ)
պպծ գունդ
նախագահ
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739214_0:0:1601:901_1920x0_80_0_0_b404a18e4aaec16eab9f31890d59d764.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը կառանձնացվի, կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով` սա կարևոր բարեփոխում է անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում։Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ պաշտոնից ազատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, նախագահին և վարչապետին կտրվի ՊՊԾ։«Սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է, քանի որ շատ ենք քննարկել, թե արժե նման փոփոխություն անե՞լ, թե՞ ոչ։ ԱԱԾ–ն 3 հիմնական ուղղություններով պետք է զբաղվի` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ Հենց այս նպատակադրումով էլ ՊՊԾ–ն դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին»,–ասաց նա։ Փաշինյանի խոսքով` հակահետախուզության առումով ԱԱԾ–ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի։ՊՊԾ–ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյանը պարգևատրել է մի խումբ աշխատակիցների
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739214_0:0:1423:1067_1920x0_80_0_0_b9400521e96f52801107c0a13de9dd67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական պահպանության ծառայություն (պպծ), պպծ գունդ, նախագահ, վարչապետ
պետական պահպանության ծառայություն (պպծ), պպծ գունդ, նախագահ, վարչապետ
Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից. Արմեն Գրիգորյան
11:43 24.11.2022 (Թարմացված է: 11:48 24.11.2022) Պետական պահպանության ծառայությունը կլինի վարչապեի ներքո գործող առանձին մարմին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը կառանձնացվի, կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ՊՊԾ–ն կառանձնանա և կլինի վարչապետի ներքո գործող առանձին մարմին։ Սա անվտանգության մարմինների բարեփոխումների շրջանակներում է։ Նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ ՊՊԾ, իսկ այժմ օրենքով փոփոխություն է կատարվում, և այժմ այդ ծառայությունը կտրամդրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում` ևս 10 տարի»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` սա կարևոր բարեփոխում է անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ պաշտոնից ազատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, նախագահին և վարչապետին կտրվի ՊՊԾ։
«Սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է, քանի որ շատ ենք քննարկել, թե արժե նման փոփոխություն անե՞լ, թե՞ ոչ։ ԱԱԾ–ն 3 հիմնական ուղղություններով պետք է զբաղվի` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ Հենց այս նպատակադրումով էլ ՊՊԾ–ն դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին»,–ասաց նա։ Փաշինյանի խոսքով` հակահետախուզության առումով ԱԱԾ–ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի։