00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրակարգում արգելքն է. արդյոք ՀՀ–ում հրավառության պատճառով լուրջ դեպքեր են եղել

© Sputnik / Aram NersesyanՀրավառություն
Հրավառություն - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Բաժանորդագրվել
ՓԾ գնդապետը քաղաքացիներին հորդորեց հրավառության նյութեր օգտագործելիս անպայման ծանոթանալ տվյալ արտադրանքի անվտանգության կանոններին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում 2021 և 2022 թվականների ընթացքում հրավառության հետևանքով հրդեհների և մարմնական վնասվածքներ ստանալու դեպքեր չեն գրանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արսեն Սարոյանը։
Նա ընդգծեց, որ 2012-2020 թթ գրացվել է 8 դեպք, եղել են և՛ հրդեհներ, և՛ մարմնական վնասվածքներ ստանալու դեպքեր։
«2012 թվականից 2020-ը ներառյալ գրանցվել են դեպքեր, երբ հրավառության հետևանքով հրդեհներ են բռնկվել, սակայն վնասները հիմնականում շատ փոքր են եղել։ Նոր տարվա օրերին` 2014 թվականի հունվարի 1-ին և 2016 թվականի հունվարի 4-ին, տոնական պայթուցիկների հետևանքով երեխաներ են տուժել»,– ասաց Սարոյանը։
Նա նշեց` 2020 թվականի օգոստոսին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող խաղալիքների խանութում հրավառության համար նախատեսված նյութերից հրդեհ է բռնկվել։ Այդ ժամանակ այրվել են ստվարաթղթերի տուփեր և 300 քմ մակերեսով տանիքը։
ՓԾ գնդապետը հայտնեց, որ սա է իրենց ունեցած վիճակագրությունը, որը կազմվել է այն դեպքերի հիման վրա, երբ քաղաքացիներն ահազանգել են 911 թեժ գծին։
Սարոյանը նաև հորդորեց քաղաքացիներին հրավառության նյութեր օգտագործելիս անպայման ծանոթանալ տվյալ արտադրանքի անվտանգության կանոններին։
Նշենք, որ Երևանի ավագանին նոյեմբերի 22-ին կայացած նիստում որոշում է կայացրել արգելել մայրաքաղաքում հրավառությունները` բացառությամբ Հանրապետության և Ազատության հրապարակների։ Այնտեղ էլ հրավառությունը թույլատրվելու է միայն տոն օրերին` տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Առանձին, բացառիկ միջոցառումների պարագայում հրավառությունը կթույլատրի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ կա նաև օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է հրավառ նյութերի ներմուծման արգելք` բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների։
Օրենքի նախագիծը խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023 թվականի հունիսից։
Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառությունը (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն և այլն)։
Լրահոս
0