https://arm.sputniknews.ru/20221124/nerhamajnqajin-ertughinery-spasarkvogh-ynkerutjunnery-kyntrven-naev-gnman-yntacakargvov-51796339.html
Ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն նաև գնման ընթացակարգով
Ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն նաև գնման ընթացակարգով
Sputnik Արմենիա
Գործող կարգավորումների համաձայն` երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T20:12+0400
2022-11-24T20:12+0400
2022-11-24T20:16+0400
նախագիծ
ավտոբուս
երթուղային
երթուղի
մրցույթ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24363986_0:85:1600:985_1920x0_80_0_0_a7e01437cbd6e1153bb9fbc08c137ca9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսուհետ ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն ոչ միայն մրցույթով, այլ նաև գնման ընթացակարգով։Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարանԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ` 60 կողմ , 0 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը։Նշենք, որ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների համաձայն`երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։ Այդ ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են։ՀՀ ՏԿԵն փոխնախարարը նշել էր, որ համայնքների կազմակերպած մրցույթները շատ դեպքերում չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, և համայնքները մնում են առանց տրանսպորտային սպասարկման։Տրանսպորտի վերաբերյալ նոր կարգավորումից կտուժի համայնքը. Եղիազարյանը լուծում է առաջարկումԸստ նախագծի` ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքն օպերատորի հետ պայմանագիրը կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվն ու չափորոշիչները, իսկ ուղևորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ կվճարվի համայնքային բյուջե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/05/24363986_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9e77e943c2991b567406adf98ae1ec3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագիծ, ավտոբուս, երթուղային, երթուղի, մրցույթ, աժ (ազգային ժողով)
նախագիծ, ավտոբուս, երթուղային, երթուղի, մրցույթ, աժ (ազգային ժողով)
Ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն նաև գնման ընթացակարգով
20:12 24.11.2022 (Թարմացված է: 20:16 24.11.2022) Գործող կարգավորումների համաձայն` երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսուհետ ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն ոչ միայն մրցույթով, այլ նաև գնման ընթացակարգով։
ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ` 60 կողմ , 0 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը։
«Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու, օրինակ` 1 կմ–ի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը` ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված 1 ուղևորի տեղափոխման արժեքի»,– այսօր նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նշենք, որ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների համաձայն`երթուղիները սպասարկելու իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։ Այդ ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են։
ՀՀ ՏԿԵն փոխնախարարը նշել էր, որ համայնքների կազմակերպած մրցույթները շատ դեպքերում չեն կայանում հայտերի բացակայության պատճառով, և համայնքները մնում են առանց տրանսպորտային սպասարկման։
Ըստ նախագծի` ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքն օպերատորի հետ պայմանագիրը կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվն ու չափորոշիչները, իսկ ուղևորների վճարած փոխադրավարձն ամբողջությամբ կվճարվի համայնքային բյուջե։