https://arm.sputniknews.ru/20221124/mankakan-evratesil-2022-i-bemum-kergen-naev-rvoza-linn-u-malenan-klini-ergi-premiera-51789836.html
«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի բեմում կերգեն նաև Ռոզա Լինն ու Մալենան. կլինի երգի պրեմիերա
«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի բեմում կերգեն նաև Ռոզա Լինն ու Մալենան. կլինի երգի պրեմիերա
Sputnik Արմենիա
Ռոզա Լինն իր «Snap» երգը կկատարի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T17:51+0400
2022-11-24T17:51+0400
2022-11-24T18:23+0400
հայաստան
մանկական եվրատեսիլ
ռոզա լին
մալենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36746087_0:84:1600:984_1920x0_80_0_0_f5f3792e72882b33c3edf237a3aa87b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ժամանակ մասնակիցներից բացի կերգեն նաև «Եվրատեսիլ-2022» մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենան։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։«Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «Snap»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «Snap» երգը` հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով»,– ասված է հաղորդագրությունում:«Պտտի՛ր հրաշքը». Նարե Ղազարյանը Եվրատեսիլի ներկայացուցիչների հետ Երևանում հոլ պտտեց«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է:Այսօր տեղի է ունեցել նաև «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացված աշխատանքները:Վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը Հայաստանում լավագույնս անցկացնելու համար:Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։Ռոզա Լինի «Snap»-ը դարձել է Եվրատեսիլի պատմության ամենաշատ լսվող 5 երգից մեկը «Spotify»-ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36746087_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4d544cfbdbdf87579720995cd857f53a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանկական եվրատեսիլ, ռոզա լին, մալենա
հայաստան, մանկական եվրատեսիլ, ռոզա լին, մալենա
«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի բեմում կերգեն նաև Ռոզա Լինն ու Մալենան. կլինի երգի պրեմիերա
17:51 24.11.2022 (Թարմացված է: 18:23 24.11.2022) Ռոզա Լինն իր «Snap» երգը կկատարի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ժամանակ մասնակիցներից բացի կերգեն նաև «Եվրատեսիլ-2022» մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենան։ Տեղեկությունը հայտնում է
Հանրային հեռուստաընկերությունը։
«Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «Snap»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «Snap» երգը` հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով»,– ասված է հաղորդագրությունում:
«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է:
Այսօր տեղի է ունեցել նաև «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացված աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը Հայաստանում լավագույնս անցկացնելու համար:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։