https://arm.sputniknews.ru/20221124/khvovaevn-adrbejanum-kqnnarki-hajastani-het-khaghaghutjan-pajmanagri-knqman-teman-rd-agn-51774274.html
Խովաևն Ադրբեջանում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման. ՌԴ ԱԳՆ
Խովաևն Ադրբեջանում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ եղել է Երևանում, որտեղ բանակցություններ է վարել Հայաստանի ղեկավարության հետ: 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T15:43+0400
2022-11-24T15:43+0400
2022-11-24T18:19+0400
իգոր խովաև
հայաստան
ադրբեջան
դելիմիտացիա
դեմարկացիա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28904888_0:0:1601:901_1920x0_80_0_0_7289ccf684b077f0527684a8495d6355.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», - եզրափակել է նա:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։Շփման կետեր կան. Լուկաշենկոն` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասինԴրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28904888_55:0:1300:934_1920x0_80_0_0_c3098d29afc0a45677ae778dd36d4884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր խովաև, հայաստան, ադրբեջան, դելիմիտացիա, դեմարկացիա, սահման
իգոր խովաև, հայաստան, ադրբեջան, դելիմիտացիա, դեմարկացիա, սահման
Խովաևն Ադրբեջանում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման. ՌԴ ԱԳՆ
15:43 24.11.2022 (Թարմացված է: 18:19 24.11.2022) Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ եղել է Երևանում, որտեղ բանակցություններ է վարել Հայաստանի ղեկավարության հետ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
«Այժմ նա Բաքվում է ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը», - ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
Դրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։
Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին
հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։