00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրում եմ` ԱԱԾ–ն ուսումնասիրի այս երևույթը. Քոչարյանը` Վիգեն Սարգսյանի տան վաճառքի մասին

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
Ըստ տեղեկությունների՝ ՊՆ նախկին ղեկավարի բնակարանները վաճառվել են 1 օրում, գումարներն էլ փոխանցվել են ՀՀ սահմաններից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ–ին խնդրում է ուսումնասիրել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և «Վիվառո» ընկերության սեփականատետերի ընտանիքի միջև բնակարանի առուվաճառքի գործարքի հարցը։ Այս մասին նա հայտարարեց հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։
Վաճառքի գործարքի մասին պարզել է civilnet.am-ը։ Ըստ կայքի՝ Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, գումարը փոխանցվել է Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել է, դիմել են կադաստր գրանցման համար։ Այս ամենից հետո միայն ՔԿ-ն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։
Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է, որ պարզվի, թե ինչպես էր հնարավոր նման գործարք իրականացնել, եթե Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված։
«Խնդրում եմ ազգային անվտանգությանը ուսումնասիրել այս երևույթը։ Դրանք արդեն կրկնվող են։ Տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնել է շատ ավելի վաղուց, և այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ` 1 օրում, գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս։ Սա նշանակում է, որ տվյալ ընկերության և պաշտպանության նախկին նախարարի միջև, բացի գույքային պատմությունից, կան նաև այլ պատմություններ, որոնք արժե ուսումնասիրել»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի ղեկավարը նաև խնդրեց ավելի ուշադիր լինել նման երևույթների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանին մեղադրում են Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարանային շենքում բնակարաններ բաժանելու գործընթացին միջամտելու մեջ։
Լրահոս
0