https://arm.sputniknews.ru/20221124/erevi-uzum-en-vakhecnel-zvohvatsi-tsnvoghy-irenc-dem-gvorts-harucelu-masin-51776843.html
Երևի ուզում են վախեցնել. զոհվածի ծնողը` իրենց դեմ գործ հարուցելու մասին
Երևի ուզում են վախեցնել. զոհվածի ծնողը` իրենց դեմ գործ հարուցելու մասին
Sputnik Արմենիա
Զոհված զինծառայողների ծնողներն այս պահին քննչական կոմիտե են մտել, որպեսզի հասկանան, թե ինչու է դանդաղում Եռաբլուրիդեպքով հարուցված քրգործի ընթացքը։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T16:00+0400
2022-11-24T16:00+0400
2022-11-24T16:51+0400
ծնող
զոհ
եռաբլուր պանթեոն
ոստիկան
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51775186_0:0:1600:901_1920x0_80_0_0_24c154da1b194dc03175a920e277e475.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով, որպեսզի Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։Նշենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։ Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։«Ոստիկանապետ Վահե Ղազարյանը թող հայտարարի` իր հրամանո՞վ են ոստիկանները նման գործողություններ կատարել, թե՞ ոչ։ Ոստիկանները մայր չունե՞ն, թող ոստիկանները մտածեն` իրենց մոր հանդեպ են բռնություն կիրառում։ Հարցն այն է, որ ոստիկանական համակարգը ծառայում է մեկ մարդու, և մենք էլ ուզում ենք քննիչներին ասել, որ մենք իրենց մեջքին ենք կանգնած, թող արդար քննություն իրականացնեն»,–ասաց զոհված Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը։Նա հայտնեց նաև, որ երեք օր առաջ կրկին ՔԿ էին եկել և պարզել էին, որ Եռաբլուրի դեպքով հարուցված քրգործով որևէ ոստիկան չի հարցաքննվել։ Ծնողները եռօրյա ժամկետ էին տվել ՔԿ–ին, ինչի համար էլ այսօր կրկին ՔԿ առջև են հավաքվել։Ի դեպ, ծնողներն այսօր իրենց հետ պաստառ են բերել, որտեղ, նրանց պնդմամբ, այն ոստիկանների նկարներն են, որոնք բռնության են ենթարկել իրենց։Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստիկ Գալեյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ծանուցում են ստացել, որ իրենց դեմ է գործ հարուցվել` ոստիկաների պահանջը չկատարելու համար. «Երևի ուզում են ինչ–որ ձև ծնողներին վախեցնել ու լռեցնել։ Ո՞նց կարող են ծնողները վախենալ, երբ իրենց 18-20 տարեկան տղաները թուրքի դեմ կանգնել ու կռվել են»։Այս պահին ծնողները քննչական կոմիտե են մտել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51775186_139:0:1562:1067_1920x0_80_0_0_0b4a9e972fd4f3b6d6548173b8a4414c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծնող, զոհ, եռաբլուր պանթեոն, ոստիկան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
ծնող, զոհ, եռաբլուր պանթեոն, ոստիկան, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Երևի ուզում են վախեցնել. զոհվածի ծնողը` իրենց դեմ գործ հարուցելու մասին
16:00 24.11.2022 (Թարմացված է: 16:51 24.11.2022) Զոհված զինծառայողների ծնողներն այս պահին քննչական կոմիտե են մտել, որպեսզի հասկանան, թե ինչու է դանդաղում Եռաբլուրիդեպքով հարուցված քրգործի ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով, որպեսզի Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։ Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
«Ոստիկանապետ Վահե Ղազարյանը թող հայտարարի` իր հրամանո՞վ են ոստիկանները նման գործողություններ կատարել, թե՞ ոչ։ Ոստիկանները մայր չունե՞ն, թող ոստիկանները մտածեն` իրենց մոր հանդեպ են բռնություն կիրառում։ Հարցն այն է, որ ոստիկանական համակարգը ծառայում է մեկ մարդու, և մենք էլ ուզում ենք քննիչներին ասել, որ մենք իրենց մեջքին ենք կանգնած, թող արդար քննություն իրականացնեն»,–ասաց զոհված Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը։
Նա հայտնեց նաև, որ երեք օր առաջ կրկին ՔԿ էին եկել և պարզել էին, որ Եռաբլուրի դեպքով հարուցված քրգործով որևէ ոստիկան չի հարցաքննվել։ Ծնողները եռօրյա ժամկետ էին տվել ՔԿ–ին, ինչի համար էլ այսօր կրկին ՔԿ առջև են հավաքվել։
Ի դեպ, ծնողներն այսօր իրենց հետ պաստառ են բերել, որտեղ, նրանց պնդմամբ, այն ոստիկանների նկարներն են, որոնք բռնության են ենթարկել իրենց։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստիկ Գալեյանը,
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ծանուցում են ստացել, որ իրենց դեմ է գործ հարուցվել` ոստիկաների պահանջը չկատարելու համար. «Երևի ուզում են ինչ–որ ձև ծնողներին վախեցնել ու լռեցնել։ Ո՞նց կարող են ծնողները վախենալ, երբ իրենց 18-20 տարեկան տղաները թուրքի դեմ կանգնել ու կռվել են»։
Այս պահին ծնողները քննչական կոմիտե են մտել։