https://arm.sputniknews.ru/20221124/erevanum-kanadaji-patvavvor-hjupatvosi-grasenjak-bacvec-51782748.html
Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը
Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը
Sputnik Արմենիա
ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը վստահ է՝ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ 24.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-24T16:55+0400
2022-11-24T16:55+0400
2022-11-24T17:44+0400
հայաստան
կանադա
դեսպան
դեսպանատուն
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51784745_0:9:1600:909_1920x0_80_0_0_c918377c7997fd5d3b2257fa183c4537.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը նշեց, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։Նա հիշեցրեց նաև, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել է ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացման մասին։ՀՀ–ում Կանադայի դեսպանը շեշտեց, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնաքարն են։ՀՀ–ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն են նշանակել այդ պաշտոնում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնելու համար։«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի ՀՀ–ում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, որը 2011-2017 թվականներին ՀՀ դեսպանն է եղել Կանադայում, նշեց, որ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ Եգանյանը նույնպես վերահաստատեց, որ 2023 թվականին ՀՀ–ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։Թունիսում կայացել է Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի հանդիպումը. տեսանյութ
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51784745_165:0:1588:1067_1920x0_80_0_0_199848279259e46f7a821ef4681463d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կանադա, դեսպան, դեսպանատուն, հյուպատոսություն
հայաստան, կանադա, դեսպան, դեսպանատուն, հյուպատոսություն
Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը
16:55 24.11.2022 (Թարմացված է: 17:44 24.11.2022) ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը վստահ է՝ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը նշեց, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։
«Վերջին մի քանի տարում խզվածք եղավ, և մենք հյուպատոսություն չունեինք։ Այսօր հյուպատոսություն բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց հետ համագործակցության ու ներդրած ջանքերի։ Հատկանշական է, որ հենց այս տարի ենք բացում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշում ենք հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին»,– ասաց Լը Քլերը։
Նա հիշեցրեց նաև, որ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին վերջերս հայտարարել է ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացման մասին։
ՀՀ–ում Կանադայի դեսպանը շեշտեց, որ նման քայլերը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնաքարն են։
ՀՀ–ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը շնորհակալություն հայտնեց, որ իրեն են նշանակել այդ պաշտոնում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ անել բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը զարգացնելու համար։
«Սա հայ–կանադական հարաբերությունների նոր մակարդակ է։ Վստահ եղեք, որ այս հյուպատոսությունը լավագույն ծառայությունները կմատուցի ՀՀ–ում Կանադայի քաղաքացիներին»,– ասաց Ավագյանը։
ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, որը 2011-2017 թվականներին ՀՀ դեսպանն է եղել Կանադայում, նշեց, որ հայ–կանադական հարաբերությունները վերջին տասնամյակում շատ դինամիկ կերպով զարգացել են։ Եգանյանը նույնպես վերահաստատեց, որ 2023 թվականին ՀՀ–ում կբացվի նաև Կանադայի դեսպանությունը։