00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ–ում ծառայության տարիքային շեմը կվերանայվի. ի՞նչ փոփոխություն է առաջարկվում օրենքում

© Photo : press office of the SNN of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայում այդ շեմը ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի սահմանային տարիքային շեմը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` ներկայացնելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նրա խոսքով` հարցի հրատապությունը պայմանավորված է ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Ներկայում այդ շեմը ենթասպայական և սպայական կազմի (մինչև փոխգնդապետի կոչում ունեցող) համար 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկան է։
Նրա խոսքով` սա էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից։
«Նախագծով ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձագույն սպայական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել 2 տարով։ Հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները` առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն 10 տարով երկարաձգելու հնարավորություն»,– ասաց Սիմոնյանը։
Օրինագծով առաջարկվում է նաև ԱԱԾ տնօրենին իրավունք վերապահել ծառայությունից արձակել դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող և ոչ արդարացնող հիմքերով։
ԱԱԾ փոխտնօրենը վստահեցրեց` նման կարգավորումներ առկա են ՀՀ ոստիկանությունում, քննչական մարմիններում և դախատազությունում։
Նախատեսվում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն ստեղծել` ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա` ԱԱԾ տնօրենի որոշմամբ։
Ինչ փաստաթղթեր պետք է ոչնչացվեն ԱԱԾ արխիվում. ընդդիմադիրը` ֆինանսների փոխնախարարին
Սիմոնյանն ասաց, որ արդյունքում թափուր պաշտոններն առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն արտահերթ իրականացնել, մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված 5-ամյա ժամկետի լրանալը։
Լրահոս
0