https://arm.sputniknews.ru/20221123/zakharvovan-andradardzel-e-rus-zinvvorakanneri-gndakaharutjan-masin-mak-i-gnahatakanin--51657864.html
Զախարովան անդրադարձել է ռուս զինվորականների գնդակահարության մասին ՄԱԿ-ի գնահատականին
Զախարովան անդրադարձել է ռուս զինվորականների գնդակահարության մասին ՄԱԿ-ի գնահատականին
Sputnik Արմենիա
Ռուս գերիների գնդակահարության տեսագրությունը սոցցանցերում հայտնվել էր նոյեմբերի 18-ին։ 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T11:03+0400
2022-11-23T11:03+0400
2022-11-23T11:09+0400
մարիա զախարովա
ռուս
ուկրաինա
զինվոր
գնդակահարություն
արցախյան պատերազմ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51082548_2:0:1300:730_1920x0_80_0_0_13d627133df8374e056ad8ec1a902c2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ը Դոնբասում ռուս զինվորականների գնդակահարությունը գնահատելիս թաքնվում է ընդհանուր արտահայտությունների հետևում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, թե ինչպես Բուչայի իրադարձությունները գնահատելիս ՄԱԿ-ում «ավելի քան խոսքառատ էին, կոնկրետ և նախաձեռնող»:«Վիագրայի մասին, ինչպես բոլորս հիշում ենք, նրանք ի սրտե զեկուցում էին, թեև, ինչպես պարզվեց, որևէ տվյալ կամ դրանք հավաքելու լիազորություն չեն ունեցել»,-նշել է Զախարովան:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 գերեվարված ռուս զինծառայողների։Նոյեմբերի 18-ին համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի էին հանձնվել և պառկած էին գետնին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։Զելենսկին փափագում է միջուկային առճակատում սկսել աշխարհում. ԶախարովաՄարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպն անվանել է ցուցադրական, հանցանք առաջացնող և հայտարարել է, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Խորհուրդը տեսանյութը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ:Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարման փաստի առթիվ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 272-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51082548_325:0:1298:730_1920x0_80_0_0_2d4a37ab9c7735b1076759050c9893cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, ռուս, ուկրաինա, զինվոր, գնդակահարություն, արցախյան պատերազմ, պատերազմ
մարիա զախարովա, ռուս, ուկրաինա, զինվոր, գնդակահարություն, արցախյան պատերազմ, պատերազմ
Զախարովան անդրադարձել է ռուս զինվորականների գնդակահարության մասին ՄԱԿ-ի գնահատականին
11:03 23.11.2022 (Թարմացված է: 11:09 23.11.2022) Ռուս գերիների գնդակահարության տեսագրությունը սոցցանցերում հայտնվել էր նոյեմբերի 18-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ը Դոնբասում ռուս զինվորականների գնդակահարությունը գնահատելիս թաքնվում է ընդհանուր արտահայտությունների հետևում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տվյալ դեպքում թաքնվում են ընդհանուր արտահայտությունների հետևում`խուսափելով փաստերի որևէ գնահատումից»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ Դոնբասում ռուս զինվորականների նկատմամբ հաշվեհարդարի տեսագրության հետ կապված` ՄԱԿ-ում մտահոգված են մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, թե ինչպես Բուչայի իրադարձությունները գնահատելիս ՄԱԿ-ում «ավելի քան խոսքառատ էին, կոնկրետ և նախաձեռնող»:
«Վիագրայի մասին, ինչպես բոլորս հիշում ենք, նրանք ի սրտե զեկուցում էին, թեև, ինչպես պարզվեց, որևէ տվյալ կամ դրանք հավաքելու լիազորություն չեն ունեցել»,-նշել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 գերեվարված ռուս զինծառայողների։
Նոյեմբերի 18-ին համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի էին հանձնվել և պառկած էին գետնին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։
Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպն անվանել է ցուցադրական, հանցանք առաջացնող և հայտարարել է, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Խորհուրդը տեսանյութը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ:
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարման փաստի առթիվ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 272-րդ օրը։