https://arm.sputniknews.ru/20221123/qanje-uesty-trampin-khndrel-e-2024-tvakanin-darnal-ir-pvokhnakhagahy-51717566.html
Քանյե Ուեսթը Թրամփին խնդրել է 2024 թվականին դառնալ իր «փոխնախագահը»
Քանյե Ուեսթը Թրամփին խնդրել է 2024 թվականին դառնալ իր «փոխնախագահը»
Sputnik Արմենիա
Ռեփերը պատմել է, որ այցելել է Ֆլորիդա` ԱՄՆ նախկին նախագահի նստավայր։ 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T17:17+0400
2022-11-23T17:17+0400
2022-11-23T17:54+0400
քանյե ուեսթ
ընտրություններ
դոնալդ թրամփ
ամն
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51718918_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e9af0628338eed27fd5a0b63c00ad4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ անձամբ է հրավիրել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին միանալ իր արշավին՝ որպես «փոխնախագահ»։ Այս մասին ռեփերը գրել է Twitter-ի իր էջում։Այնուհետև ռեփերը դիմել է իր հետևորդներին և խնդրել տարբերակներ ասել, թե ինչպիսին է եղել Թրամփի պատասխանը, երբ ինքը խնդրել է նրան 2024 թվականին լինել իր «փոխնախագահը»։Հիշեցնենք` Ուեսթը նոյեմբերի 21–ին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51718918_26:0:1469:1082_1920x0_80_0_0_4df89aabf97cff022f026386a23b6c09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քանյե ուեսթ, ընտրություններ, դոնալդ թրամփ, ամն, նախագահ
քանյե ուեսթ, ընտրություններ, դոնալդ թրամփ, ամն, նախագահ
Քանյե Ուեսթը Թրամփին խնդրել է 2024 թվականին դառնալ իր «փոխնախագահը»
17:17 23.11.2022 (Թարմացված է: 17:54 23.11.2022) Ռեփերը պատմել է, որ այցելել է Ֆլորիդա` ԱՄՆ նախկին նախագահի նստավայր։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ անձամբ է հրավիրել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին միանալ իր արշավին՝ որպես «փոխնախագահ»։ Այս մասին ռեփերը գրել է Twitter-ի իր էջում։
«Առաջին անգամ եմ Մար-ա-Լագոյում: Անձրև է և խցանումներ։ Հավատս չի գալիս, որ ստիպել եմ նախագահ Թրամփին սպասել»,- գրել է Ուեսթը` նշելով, որ գնում է Թրամփի` Ֆլորիդայում գտնվող նստավայր:
Այնուհետև ռեփերը դիմել է իր հետևորդներին և խնդրել տարբերակներ ասել, թե ինչպիսին է եղել Թրամփի պատասխանը, երբ ինքը խնդրել է նրան 2024 թվականին լինել իր «փոխնախագահը»։
Հիշեցնենք` Ուեսթը
նոյեմբերի 21–ին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։
Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։