https://arm.sputniknews.ru/20221123/pvoghvos-pvoghvosjani-spanutjan-gvortsvov-kasecvel-e-erku-databzhishki-gvortsuneutjuny-51660320.html
Պողոս Պողոսյանի սպանության գործով կասեցվել է երկու դատաբժշկի գործունեությունը
Պողոս Պողոսյանի սպանության գործով կասեցվել է երկու դատաբժշկի գործունեությունը
Sputnik Արմենիա
Դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ։ 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T11:47+0400
2022-11-23T11:47+0400
2022-11-23T12:08+0400
դատ
սպանություն
պողոս պողոսյան
բժիշկ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1351/92/13519259_0:0:2879:1620_1920x0_80_0_0_4ab0fef38db880936f1b80bed81ae8f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Պողոս Պողոսյանի սպանության գործով կասեցվել է երկու դատաբժշկի գործունեությունը։ Նրանք մեղադրվում են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշենք, որ դատաբժիշկներ Շ.Գ.-ն և Գ.Հ.-ն 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներն էին։Իսկ նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել պաշտոնավարման կասեցումը, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում:Հիշեցնենք, որ Պողոսյանի սպանության համար 2001–ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը` հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:«ՄԱՊ–ի Ալիկը» գրավով ազատ կարձակվիԴատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահը կհարցաքննվի «Առագաստ» սրճարանի գործով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1351/92/13519259_73:0:2804:2048_1920x0_80_0_0_03d25dd9c93ae29086992ec125e88746.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատ, սպանություն, պողոս պողոսյան, բժիշկ, հհ դատախազություն
դատ, սպանություն, պողոս պողոսյան, բժիշկ, հհ դատախազություն
Պողոս Պողոսյանի սպանության գործով կասեցվել է երկու դատաբժշկի գործունեությունը
11:47 23.11.2022 (Թարմացված է: 12:08 23.11.2022) Դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Պողոս Պողոսյանի սպանության գործով կասեցվել է երկու դատաբժշկի գործունեությունը։ Նրանք մեղադրվում են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։ Տեղեկությունը հայտնում է Հ
Հ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դատաբժիշկներ Շ.Գ.-ն և Գ.Հ.-ն 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներն էին։
«Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2022 թվականի նոյեմբերի 17-ին դատաբժիշկներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, և դրանք ուղարկվել են նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրյալներին ներկայացնելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Իսկ նոյեմբերի 21-ին հսկող դատախազի համաձայնությամբ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել պաշտոնավարման կասեցումը, ինչը ենթադրում է վերջիններիս լիազորությունների իրականացման կամ աշխատանքային գործունեության ժամանակավոր ընդհատում:
Հիշեցնենք, որ Պողոսյանի սպանության համար 2001–ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը` հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:
Դատարանի` 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: