https://arm.sputniknews.ru/20221123/erevanum-ajsor-hapk-havaqakan-anvtangutjan-khvorhrdi-nistn-e-51636493.html
Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է
Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է
Sputnik Արմենիա
Հայաստանը 2022 թվականի հունվարի 3-ին ստանձնել Է ՀԱՊԿ նախագահությունը։ Նոյեմբերի 23-ին այն կանցնի Բելառուսին։ 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T08:55+0400
2022-11-23T08:55+0400
2022-11-23T08:55+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51643619_0:27:705:424_1920x0_80_0_0_d97063c6c9fd5666f1b4af0e9193358f.jpg
Այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։Միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:Պայմանագրի հիման վրա 2002 թվականի մայիսի 14-ին ստեղծվել է ՀԱՊ Կազմակերպությունը։ Ներկայումս ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։Հայաստանը 2022 թվականի հունվարի 3-ին ստանձնել Է ՀԱՊԿ նախագահությունը։ Նոյեմբերի 23-ին այն կանցնի Բելառուսին։Առաջին անգամ ՀԱՊԿ-ի ռազմական զորախումբը կիրառվել է Հայաստանի նախագահության շրջանում։ Հենց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2022 թվականի հունվարին խաղաղապահները մեկնել են Ղազախստան՝ այդ երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով։Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51643619_53:0:653:450_1920x0_80_0_0_ab1331cb9e3ee8de1b1e6dd971b80c2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), երևան, видео
ինֆոգրաֆիկա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), երևան, видео
Երևանում այսօր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստն է
Հայաստանը 2022 թվականի հունվարի 3-ին ստանձնել Է ՀԱՊԿ նախագահությունը։ Նոյեմբերի 23-ին այն կանցնի Բելառուսին։
Այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
Միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները:
Մի փոքր պատմություն. Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում վեց երկրների կողմից ՝ Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան։ 1993 թվականին պայմանագրին միացել են Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը։
Պայմանագրի հիման վրա 2002 թվականի մայիսի 14-ին ստեղծվել է ՀԱՊ Կազմակերպությունը։ Ներկայումս ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Հայաստանը 2022 թվականի հունվարի 3-ին ստանձնել Է ՀԱՊԿ նախագահությունը։ Նոյեմբերի 23-ին այն կանցնի Բելառուսին։
Առաջին անգամ ՀԱՊԿ-ի ռազմական զորախումբը կիրառվել է Հայաստանի նախագահության շրջանում։ Հենց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2022 թվականի հունվարին խաղաղապահները մեկնել են Ղազախստան՝ այդ երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով։
Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը: