00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանում բողոքի ցույցեր են սկսվել iPhone արտադրող գործարանում

© Sputnik / Елена Нагорных / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2022
Բաժանորդագրվել
Բողոքի ցույցերը սկսվել են մասնավորապես աշխատավարձերի չվճարման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. iPhone-ի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ ծեծի են ենթարկվել և ձերբակալվել աշխատանքային վեճերի և հակաքովիդային խիստ սահմանափակումների հետ կապված բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին գրում է 873801-ը` արտասահմանյան լրատվամիջոցներին հղումով։
Սոցիալական ցանցերի չինական տիրույթում հրապարակվել են տեսանյութեր, որոնք նկարահանվել են թայվանական Foxconn Technology Group ձեռնարկությունում. այն iPhone-ի խոշորագույն հավաքողն է և ամերիկյան Apple Inc-ի բազմամյա գործընկերը Չժենչժոու քաղաքում: Տեսանյութում երևում է, որ բազմաթիվ աշխատակիցներ բախումներիմեջ են մտնում ոստիկանության աշխատակիցների հետ։
Հաղորդվում է, որ մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել աշխատանքային համաձայնագրերի խախտման կապակցությամբ, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը, գրում է MarketWatch-ը:
iPhone վաճառողները հանցագործների խաբեության զոհ են դառնում. ոստիկանությունը զգուշացնում է
Ականատեսների խոսքով` բողոքի ցույցերը սկսվել են մասնավորապես աշխատավարձերի չվճարման պատճառով, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Դժգոհությունն ուժեղացել է հոկտեմբերին լոքդաունի հաստատումից հետո: IPhone City կոչվող ձեռնարկության 200 հազար աշխատակիցների զգալի մասն ուղարկվել է մեկուսացման և բախվել պարենամթերքի և դեղորայքի պակասին։ Արդյունքում շատերը փախել են գործարանից։
Ավելի վաղ Foxconn-ը հայտնել էր, որ վերահսկողության համակարգ է օգտագործում, որի համաձայն աշխատողները բնակվում են ձեռնարկությունում և չեն շփվում դրանից դուրս գտնվող մարդկանց հետ:
Foxconn-ը և տեղական իշխանությունները վերջին շաբաթներին փորձում էին վերահսկել իրավիճակը` նոր աշխատակիցներ ներգրավելու համար անսովոր բարձր աշխատավարձներ խոստանալով և պարտավորվելով բարելավել աշխատանքային պայմանները: Մինչդեռ բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ դա տեղի չի ունեցել, նշում է Bloomberg-ը։
Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն iPhone–ի մատակարարումն ամբողջ աշխարհով
Apple-ը նոյեմբերի սկզբին հայտնել էր, որ iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max սմարթֆոնների մատակարարումների նվազում է սպասում Foxconn գործարանում լոքդաունի պատճառով:
Նոյեմբերի 22–ին լրացուցիչ աճուրդներում Apple-ի բաժնետոմսերի գնանշումները նվազել են 0,05%-ով:
Լրահոս
0