https://arm.sputniknews.ru/20221123/ajn-vor-hh-n-hapk-andam-er-ajd-pasty-het-chpahec-adrbejanin-agresiv-qajleric-pashinjan-51709986.html
Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան
Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտեց, որ վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել։ 23.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-23T16:46+0400
2022-11-23T16:46+0400
2022-11-24T09:00+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51707321_0:0:1601:901_1920x0_80_0_0_4a19ddab393a449499643a0fc547888a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։«Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի»,- ավելացրեց վարչապետը։Փաշինյանը խոսեց նաև հաջողություններից։«Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց նա։Վարչապետը նշեց նաև, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է։ Նա հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի համաձայնեցնել իրենց մոտեցումները, հասնել արդիական խնդիրների շուրջ համակարգված հավաքական փոխգործակցության:Հիշեցնենք՝ այսօր Երևանում նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ է անցկացվել։Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51707321_0:0:1423:1067_1920x0_80_0_0_20f9cfd622cf3af48268cbc849891235.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան
16:46 23.11.2022 (Թարմացված է: 09:00 24.11.2022) ՀՀ վարչապետը շեշտեց, որ վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։
«Ի հեճուկս հոբելյանների, մեր տրամադրությունը, ցավոք, ամենևին էլ հոբելյանական չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի»,- ավելացրեց վարչապետը։
Փաշինյանը խոսեց նաև հաջողություններից։
«Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից»,- ասաց նա։
Վարչապետը նշեց նաև, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է։ Նա հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի համաձայնեցնել իրենց մոտեցումները, հասնել արդիական խնդիրների շուրջ համակարգված հավաքական փոխգործակցության:
Հիշեցնենք՝ այսօր Երևանում նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի
համատեղ նիստ է անցկացվել։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։