https://arm.sputniknews.ru/20221122/putiny-ev-alievy-karevvorel-en-hhadrbejan-sahmani-anvtangutjan-harcvov-erakvoghm-ashkhatanqy-51647715.html
Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները
Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T20:44+0400
2022-11-22T20:44+0400
2022-11-22T20:52+0400
ռուսաստան
ադրբեջան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26064474_0:0:2468:1389_1920x0_80_0_0_8dbaf9bee443d3a29b46e371f74cb558.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլը` նշելով, որ երկու երկրների ղեկավարները զրուցել են հեռախոսով։Նշենք, որ Պուտինը կայցելի Հայաստան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երևանյան այցի ժամանակ Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին հանդիպել էին Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասինՀանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում նրանք վերահաստատել էին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0b/26064474_200:0:2468:1701_1920x0_80_0_0_96f2e3531def710181bd6560c3776cb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
ռուսաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև
Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները
20:44 22.11.2022 (Թարմացված է: 20:52 22.11.2022) Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլը` նշելով, որ երկու երկրների ղեկավարները զրուցել են հեռախոսով։
«Պուտինն ու Ալիևը կարևորել են ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պուտինը կայցելի Հայաստան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
հայտնել էր, որ երևանյան այցի ժամանակ Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին
հանդիպել էին Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում
համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում նրանք վերահաստատել էին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։