00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միմյանց հանդեպ դժգոհությունները շատ են․ Բելառուսի արտգործնախարարը` ՀԱՊԿ-ի մասին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Մակեյ
Վլադիմիր Մակեյ - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2022
Վլադիմիր Մակեյ
Բաժանորդագրվել
Բելառուսի արտգործնախարարի խոսքով` Մինսկն ուզում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն օգնեն միմյանց, այդ թվում՝ միջազգային ասպարեզում։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը ակնկալում է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը վճռական ներդրում կունենա կազմակերպության կատարելագործման գործում։ ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ասել է, որ Մինսկն արդյունավետ բանակցություններ է ակնկալում։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Պետք է իսկապես հասնել այնպիսի վիճակի, որ մի շարք այլ ինտեգրացիոն կառույցներ, կազմակերպություններ (տարածաշրջանային, միջազգային) հաշվի նստեն ՀԱՊԿ-ի հետ», - ասել է Մակեյը:
Ըստ նախարարի` դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի կազմակերպության ներսում կորպորատիվ համերաշխությունը գերիշխի, կողմերը փորձեն լսել միմյանց, պահպանեն անվտանգությունը ՀԱՊԿ տարածքում:
«Ցավոք, միմյանց նկատմամբ բավականին շատ դժգոհություններ կան։ Պետք է այդ մասին բաց և անկեղծ խոսել, ինչպես դա անում են իսկական ընկերները։ Միայն այդպես կարելի է հասնել այն նպատակներին, որոնք դնում ես քո առջև», - ասել է նախարարը։
Պաշտոնյան հավելել է, որ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերում Բելառուսի դիրքորոշումը չի փոխվում։
«Մենք միշտ կողմ ենք եղել բոլոր վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ուզում ենք, որ կազմակերպությունն արդյունավետ գործի», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Մինսկը կողմ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները օգնեն միմյանց, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, երբ անհիմն ճնշում է գործադրվում այս կամ այն երկրի վրա: Նա ավելացրել է, որ Մինսկն առայժմ նման աջակցություն չի տեսնում։
Պատասխանելով հարցին՝ արդյոք հիմա ՀԱՊԿ-ը ճգնաժա՞մ է ապրում` հաշվի առնելով մի շարք ռազմական հակամարտությունները, որոնցում ներգրավված են կազմակերպության մասնակիցները, նախարարն ասել է, որ ցանկացած կազմակերպություն ենթակա է որոշակի ճգնաժամերի՝ կախված միջազգային իրավիճակի զարգացումից, այս կամ այն տարածաշրջանում տիրող իրավիճակից:
«Չէի ասի, որ կազմակերպությունը ինչ-որ ճգնաժամ է ապրում, բայց կան որոշակի խնդրահարույց պահեր, որոնց մասին մենք պետք է անկեղծ խոսենք», - շեշտել է նա:
Հիշեցնենք` այսօր Երևանում անցկացվել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը:
Սեպտեմբերյան դեպքերից հետո կարևոր հանդիպում է. Միրզոյանը բացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։
Լրահոս
0