https://arm.sputniknews.ru/20221122/khmelu-jury-minchev-2024t-y-qaghaqacineri-hamar-chi-tankana-51597876.html
Խմելու ջուրը մինչև 2024թ․-ը քաղաքացիների համար չի թանկանա
Խմելու ջուրը մինչև 2024թ․-ը քաղաքացիների համար չի թանկանա
Sputnik Արմենիա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ որոշում կկայացնի։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T11:33+0400
2022-11-22T11:33+0400
2022-11-22T11:49+0400
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
գին
թանկացում
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1293/23/12932351_0:96:1600:997_1920x0_80_0_0_74429ee83ca32b63e859260a00f6ec5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Գերատեսչությունից այսպես են պատասխանել հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։Հայտնել էինք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագնի վերանայման հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն թանկացել է 20.47 դրամով։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1293/23/12932351_111:0:1534:1067_1920x0_80_0_0_6bce7e9e43cfc8e4114d8cb0705f6c58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, գին, թանկացում, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, գին, թանկացում, հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
Խմելու ջուրը մինչև 2024թ․-ը քաղաքացիների համար չի թանկանա
11:33 22.11.2022 (Թարմացված է: 11:49 22.11.2022) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ որոշում կկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա,
հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Գերատեսչությունից այսպես են պատասխանել հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։
Նշվում է, որ անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից` կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
Հայտնել էինք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագնի վերանայման հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն թանկացել է 20.47 դրամով։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ։