https://arm.sputniknews.ru/20221122/hh-qnnchakan-kvomiten-nvor-mamuli-khvosnak-uni-51597658.html
ՀՀ քննչական կոմիտեն նոր մամուլի խոսնակ ունի
ՀՀ քննչական կոմիտեն նոր մամուլի խոսնակ ունի
Sputnik Արմենիա
Մինչ այս ՔԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Թադևոսյանը, որն օրեր առաջ ազատման դիմում էր գրել։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T11:31+0400
2022-11-22T11:31+0400
2022-11-22T11:35+0400
գոռ աբրահամյան
մամուլի խոսնակ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41385859_0:0:1600:901_1920x0_80_0_0_f457574d087a187fb45ef7198cd12937.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով մամուլի խոսնակ է նշանակվել Գոռ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Նշենք, որ մինչ այս` 2017-2022 թթ. Աբրահամյանը եղել է Գլխավոր դատախազի խորհրդական։Նա ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում, սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան, ավարտել է նաև ասպիրանտուրան։Նա համագործակցել է նաև «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգի փորձագետ, ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող։2003թ․-ից եղել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ Հայտնի է` որտեղ կաշխատի Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակըՔԿ նորանշանակ մամուլի քարտուղարը նաև պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։ Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։Նշենք, որ մինչ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Թադևոսյանը, որն օրեր առաջ ազատման դիմում էր գրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41385859_136:0:1559:1067_1920x0_80_0_0_d3c8654fa3343e113bbd04d9c591c52f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոռ աբրահամյան, մամուլի խոսնակ, հհ քննչական կոմիտե
գոռ աբրահամյան, մամուլի խոսնակ, հհ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեն նոր մամուլի խոսնակ ունի
11:31 22.11.2022 (Թարմացված է: 11:35 22.11.2022) Մինչ այս ՔԿ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Թադևոսյանը, որն օրեր առաջ ազատման դիմում էր գրել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով մամուլի խոսնակ է նշանակվել Գոռ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մինչ այս` 2017-2022 թթ. Աբրահամյանը եղել է Գլխավոր դատախազի խորհրդական։
Նա ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում, սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան, ավարտել է նաև ասպիրանտուրան։
Աբրահամյանն աշխատել է «Ազգ» օրաթերթում` որպես լրագրող-քաղաքական մեկնաբան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում` խորհրդի նախագահի մամուլի քարտուղար, թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան։
Նա համագործակցել է նաև «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգի փորձագետ, ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող։
2003թ․-ից եղել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։
ՔԿ նորանշանակ մամուլի քարտուղարը նաև պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։ Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Նշենք, որ մինչ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Թադևոսյանը, որն օրեր առաջ ազատման դիմում էր գրել։