https://arm.sputniknews.ru/20221122/gnel-sanvosjany-rd-despanin-khndrel-e-ajakcel-larsi-ancaketum-steghtsvats-iravitshaki-harcum-51641609.html
Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում
Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում
Sputnik Արմենիա
Նախարարը նշել է, որ խնդրի լրջությունն առաջիկայում ավելի կմեծանա։ 22.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-22T19:14+0400
2022-11-22T19:14+0400
2022-11-22T19:16+0400
հայաստան
վերին լարս
գնել սանոսյան
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51640775_0:0:1501:844_1920x0_80_0_0_7508fb2a41b66fcd47ea3b6c67ba2c03.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խնդրել է աջակցել Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը` նշելով, որ Սանոսյանն ընդունել է Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։Հայաստանի և Ռուսաստանի մաքսավորներները քննարկել են Վերին Լարսի իրավիճակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/16/51640775_67:0:1400:1000_1920x0_80_0_0_81e1bb1768f42805209e6cd6e3242c11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, գնել սանոսյան , սերգեյ կոպիրկին
հայաստան, վերին լարս, գնել սանոսյան , սերգեյ կոպիրկին
Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում
19:14 22.11.2022 (Թարմացված է: 19:16 22.11.2022) Նախարարը նշել է, որ խնդրի լրջությունն առաջիկայում ավելի կմեծանա։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խնդրել է աջակցել Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում։ Տեղեկությունը հայտնում է
գերատեսչությունը` նշելով, որ Սանոսյանն ընդունել է Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
«Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն ավելի կմեծանա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։