00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանը կոմպրոմիսի գնաց. ինչպես կզարգանան թուրք–սիրիական հարաբերությունները

Էրդողանը կոմպրոմիսի գնաց. ինչպես կզարգանան թուրք–սիրիական հարաբերությունները
Բաժանորդագրվել
Թուրքագետը կարծում է, որ Սիրիայի սուվերեն տարածքի վրա Թուրքիայի իրականացրած ագրեսիային շատ կտրուկ հակազդեցություն չի լինի նաև Սիրիայի կողմից, այնպես որ այս իրադարձությունները լուրջ ազդեցություն չեն ունենա տարածաշրջանի վրա։
Թուրք–սիրիական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում առաջիկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողություններին և դրա հետևանքներին։
Սաֆրաստյանի խոսքով` Թուրքիան օգտագործեց Ստամբուլում ահաբեկչական գործողությունը Սիրիայում «Ճանկ–թուր» օպերացիան իրականացնելու համար, որի նպատակը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը հարված հասցնելն է։
Թուրքագետը նշեց, որ այդ օպերացիան Թուրքիան նախապատրաստում էր դեռևս հունիսին, դա պետք է լիներ Թուրքիայի 4–րդ գործողությունը Սիրիայի տարածքի վրա, սակայն այն ժամանակ Անկարան չստացավ Մոսկվայի և գուցե Վաշինգտոնի համաձայնությունը, դրա համար էլ չիրականացրեց այդ գործողությունը։ Հաշվի առնելով, որ հիմա էլ կարող էր չստանալ այդ համաձայնությունը` այդ պատճառով որոշումը կայացրեց միակողմանի։
Ցամաքային ուժերին գործողությանը չներառելով, ըստ Սաֆրաստյանի, այսպես Թուրքիան կոմպրոմիսի գնաց, որպեսզի չառաջացնի գերտերությունների, մասնավորապես ՌԴ–ի կտրուկ դժգոհությունը։
«ՌԴ–ից հայտարարություն եղավ այդ գործողության կապակցությամբ, որը բավականին զուսպ էր, այսինքն` հաշվի է առնվել գերտերությունների, տվյալ դեպքում` ՌԴ–ի արձագանքը։ Թուրքիան նախատեսում էր լայնածավալ ցամաքային գործողություններ թուրք–սիրական սահմանի այն հատվածներում, որոնք դեռևս չեն գտնվում թուրքերի հսկողության տակ, և այդպիսով նախատեսում էր ստեղծել Սիրիայի տարածքում 30 կիլոմետրանոց խորությամբ անվտանգության գոտի, սա էր այդ գործողության նպատակը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա, Սաֆրաստյանի խոսքով, թեպետ այժմ հակաամերիկյան ուժեղ տրամադրություններ են առաջացել Թուրքիայում` Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին աջակցելու համար, բայց այդ օգնությունը բավականին սահմանափակ է և պետք չէ գերագնահատել։
Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաամերիկյան տրամադրությունները շատ ակտիվ օգտագործում է իր ներքին քաղաքականության մեջ վերջին շրջանում թուլացած վարկանիշը պահելու համար, սակայն չի հատում «կարմիր գծերը» ԱՄՆ–ի հետ հարաբերություններում և շարունակում է մնալ ԱՄՆ–ի շատ հավատարիմ դաշնակիցը։
Սաֆրաստյանը հիշեցրեց, որ նախքան Թուրքիայի վերջին գործողությունները խոսակցություններ կային, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել։ Նույնիսկ տեղեկություն շրջանառվեց, որ հետախուզության ծառայությունների մակարդակով տեղի են ունեցել շփումներ։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ ապագայում կարող է տեղի ունենալ սերտ համագործակցություն Սիրիայի և Թուրքիայի միջև։
«Ամեն դեպքում Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները Մերձավոր Արևելքում կարևոր նշանակություն ունեն։ Ես համոզված եմ` հատուկ ծառայությունների մակարդակով ինչ–որ քննարկումներ Սիրիայի հետ տեղի են ունեցել և գուցե շարունակվեն։ Որքան կազդի դա հարաբերությունների կարգավորման վրա, դեռ վաղ է խոսել։ Այստեղ մեծ նշանակություն ունի ՌԴ–ն և ինչ–որ չափով Իրանը»,–ասաց թուրքագետը։
Սաֆրաստյանը հավելեց, որ Սիրիան միայնակ չէ Թուրքիայի հետ իր հարաբերություններում, և Սիրիայի ամենակարևոր դաշնակիցը ՌԴ–ն է, ինչ–որ չափով` Իրանը, որովհետև ՌԴ–ն և Իրանը աջակցում են Բաշար Ասադի կառավարությանը, մյուս կողմից ՌԴ–ն, Սիրիան, Իրանը Աստանայի գործընթացի շրջանակներում ունեն եռակողմ համագործակցություն, այնպես որ ՌԴ–ի դերը Սիրիայում բավական մեծ է, դրա համար Թուրքիան իր գործողությունները պետք է համաձայնեցնի ՌԴ–ի հետ։
Այդուհանդերձ, ըստ փորձագետի, թուրք–սիրիական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, և այն ագրեսիան, որ Թուրքիան իրականացրեց Սիրիայի սուվերեն տարածքի նկատմամբ, շատ կտրուկ հակազդեցություն չի առաջացնի նաև Սիրիայի կողմից, այնպես որ այս իրադարձությունները լուրջ ազդեցություն չեն ունենա տարածաշրջանի վրա։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայում անցկացված G20 գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրամայեց Սիրիայի հյուսիսում և Իրաքում «Ճանկ–թուր» (Pençe-Kılıç) օպերացիա իրականացնել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստների դեմ։
Լրահոս
0