00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիճել են, զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ. ՔԿ–ն` 2021-ի սպանության մասին

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Բաժանորդագրվել
Մեղադրանք է առաջադրվել երեք զինծառայողի, որոնցից մեկը կալանավորված է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է անցյալ տարի ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սպանության, ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մանրամասները` նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը սպանելու դիտավորությամբ «АКМ» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկը կալանավորվել է։
Պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի (շորթում) 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Միջադեպի մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է։
Քրեական վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար ներկայացվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք` 2021թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ)։
Եվս երկու զինծառայող վիրավորվել էին:
Լրահոս
0