00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհ ասֆալտապատելով ներդրումներ չենք բերի. Ավետիսյանը` ոչ համաչափ զարգացման մասին

© Sputnik / Asatur YesayantsԹադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Թադևոս Ավետիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ 2021-ին էլ համաչափ զարգացման ցուցանիշը կաճի ոչ հօգուտ մարզերի։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Եթե տարածքային համաչափ զարգացման բացասական պատկեր է արձանագրվել Հայաստանում, դա նշանակում է, որ համաչափ զարգացման ծրագրերը բավարար և արդյունավետ չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նշենք, որ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում, հղում անելով ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին, գրել էր, թե 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին։ 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018 թվականին 54.1% էր, 2019 թվականին՝ 58.4%։
«Խոշոր քաղաքներում տնտեսության ապակենտրոնացման խնդիր միշտ ենք ունեցել։ Սակայն հատկապես վերջին տարիներին տնտեսական ռիսկերն ավելացել են, և տարբերություններ են առկա Երևանում, խոշոր քաղաքներում և հեռավոր բնակավայրերում` հատկապես բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում։ Վերջին դեպքում մի կողմից ռիսկերն ավելացել են, մյուս կողմից` հնարավորությունները նվազել, քանի որ արտագաղթ ունենք. մասնագետների արտահոսքը հատկապես շեշտակի երևում է սահմանամերձ բնակավայրերում»,–ասաց Ավետիսյանը։
Միաժամանակ, նա կարծում է, որ 2021-ին համաչափ զարգացման ցուցանիշն աճելու է ոչ հօգուտ մարզերի (2021–ի տվյալները հայտնի կլինեն այս տարեվերջին)։ Ավետիսյանը նշում է` հարցն այն է, որ տարածքային համաչափ զարգացման մասին պարզապես խոսում են ու խոսում, բայց կոնկրետ ծրագրեր և արդյունքներ չկան. տարածքային կառավարման քաղաքականության արդյունավետությունը նվազ է։
«Ներկայացումների կամ ականջահաճո խոստումների պակաս չենք զգում, քանի որ անընդհատ խոսում են ենթակառուցվածքների զարգացման մասին, ասֆալտապատման, դպրոցների նորոգման մասին։ Բայց միայն ճանապարհ ասֆալտապատելով չես կարող բավարար պայմաններ ունենալ ներդրումների համար։ Ակնհայտ է` բնակչության թիվը նվազում է, բացի այդ, անվտանգային ռիսկերն են ավելանում, քանի որ ամեն օր հայտարարություններ ենք լսում, որ հակառակորդը կրակել է մեր ինքնիշխան տարածքի ուղղությամբ։ Բնական է, որ մենք լուրջ տնտեսական անվտանգության խնդիր ունենք»,–ասում է տնտեսագետը։
Ինչ վերաբերում է իշխանության քայլերին, ապա Ավետիսյանը կարծում է, որ առկա այն ծրագրերը, որոնք չեն լուծում խնդիրները, պետք է վերանայվեն և ունենան հստակ ազդեցություն։ Այսինքն` դրանք պետք է կոնկրետ լուծեն տվյալ մարզում կամ բնակավայրում առկա տնտեսական ներդրումային միջավայրին վերաբերող խնդիրները։ Իսկ հիմա տարբեր նախագծերի մասին են խոսում, գումարներ ծախսում, սակայն ակնհայտ է, որ սահմանամերձ բնակավայրերում իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ եղած խնդիրներին նաև անվտանգության հարցն է ավելացել։
«Այս բոլորը միասին լուրջ սպառնալիք են ստեղծում տնտեսական համաչափ զարգացման համար, և այստեղ պետք է ոչ ստանդարտ, լիարժեք պետական կարգավորում` արտոնություններից մինչև աջակցության ծրագրեր։ Կարևոր է նախապես քննարկված ծրագրեր ունենալ, այլ ոչ թե պոպուլիստական ձևով հայտարարել մի ծրագրի մասին, որի միջոցով ուղղակի կարող են ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,–հավելեց Ավետիսյանը։
Ի դեպ, հարցի հետ կապված կապ հաստատեցինք նաև Բաբկեն Թունյանի հետ` հետաքրքրվելով, թե նրա կարծիքով ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի համաչափ զարգացումն ապահովվի։ Թունյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել` ասելով, թե կառավարության 2021-2026թթ. ծրագրում ամեն ինչ ասված է և հավելելու ոչինչ չունի։
Լրահոս
0