https://arm.sputniknews.ru/20221121/nvor-banadzev-i-ajakcutjun-hhi-frankvofvoniaji-kazmerputjuny-hamerashkhutjun-e-hajtnel-51563496.html
Նոր բանաձև` ի աջակցություն ՀՀ–ի. Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը համերաշխություն է հայտնել
Նոր բանաձև` ի աջակցություն ՀՀ–ի. Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը համերաշխություն է հայտնել
Sputnik Արմենիա
Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T12:30+0400
2022-11-21T12:30+0400
2022-11-21T13:02+0400
ֆրանկոֆոնիան հայաստանում
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
բանաձև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51520523_0:166:1601:1066_1920x0_80_0_0_7f82dd55d1f0211ebba5a861644f7745.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում անդամ երկրները «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձև են ընդունել` ի աջակցություն Հայաստանի։Բանաձևն ընդունվել է նոյեմբերի 20-ին։ Այն համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` ողջունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։«Ակնկալում ենք միջազգային հանրության արդար գնահատականը». Փաշինյանի ելույթը ԹունիսումՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնել մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին 4 տարվա ընթացքում նախագահելու համար։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 19-ին մեկնել է Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին Հայաստանը ՖՄԿ–ի նախագահությունը փոխանցել է Թունիսին։
https://arm.sputniknews.ru/20221119/nikvol-pashinjann-u-sharl-mishely-krkin-handipel-en-ajs-angam-jerbajum-51525570.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51520523_81:0:1502:1066_1920x0_80_0_0_c68427b5be4049aaba6d4270a6efcacc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանկոֆոնիան հայաստանում, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, բանաձև
ֆրանկոֆոնիան հայաստանում, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, բանաձև
Նոր բանաձև` ի աջակցություն ՀՀ–ի. Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը համերաշխություն է հայտնել
12:30 21.11.2022 (Թարմացված է: 13:02 21.11.2022) Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում անդամ երկրները «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձև են ընդունել` ի աջակցություն Հայաստանի։
Բանաձևն ընդունվել է նոյեմբերի 20-ին։ Այն համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
«Միջազգային գործընկերների հետ համատեղ, կազմակերպությունը կոչ է անում խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրել՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Կոչ է արվում նաև խստորեն հարգել հրադադարը»,– ասված է հաղորդագրությունում։
Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` ողջունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։
ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնել մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին 4 տարվա ընթացքում նախագահելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 19-ին մեկնել է Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին Հայաստանը ՖՄԿ–ի նախագահությունը
փոխանցել է Թունիսին։