https://arm.sputniknews.ru/20221121/maki-nerkajacucichy-ev-ain-pvokhnakharary-khvosel-en-teghahanvatsneri-khndirneri-masin-51570031.html
ՄԱԿ–ի ներկայացուցիչը և ԱԻՆ փոխնախարարը խոսել են տեղահանվածների խնդիրների մասին
ՄԱԿ–ի ներկայացուցիչը և ԱԻՆ փոխնախարարը խոսել են տեղահանվածների խնդիրների մասին
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ և քննարկել ապաստարանների և... 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T14:27+0400
2022-11-21T14:27+0400
2022-11-21T16:06+0400
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/15/51564599_0:0:700:395_1920x0_80_0_0_081ffef84040a6cdbe5d3efe23b03962.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակը սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներից հետո գնահատել է մարդկանց կարիքներն ու ցուցաբերել պարենային և ոչ պարենային օգնություն: Այս մասին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովը ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ՄԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են ապաստարանների և ճամբարների ստեղծման, դրանց ճիշտ համակարգման ու կառավարման հարցերը։Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն էլ անդրադառձավ արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հարցին։ Նա նշեց, որ շուտով կլինեն նոր զարգացումներ և հավելեց, որ հատկապես համագործակցության այս ձևաչափի համար այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընգրկված է լինելու նոր նախարության կազմում:Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչԱպաստարանների ստեղծմանն անդրադառնալով` Համբարյանը հավելեց, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում թվով 2 ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/15/51564599_51:0:674:467_1920x0_80_0_0_0f644d14b4217bba59be22b65a2f6565.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական
ՄԱԿ–ի ներկայացուցիչը և ԱԻՆ փոխնախարարը խոսել են տեղահանվածների խնդիրների մասին
14:27 21.11.2022 (Թարմացված է: 16:06 21.11.2022) ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ և քննարկել ապաստարանների և ճամբարների ստեղծման, դրանց ճիշտ համակարգման ու կառավարման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակը սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացումներից հետո գնահատել է մարդկանց կարիքներն ու ցուցաբերել պարենային և ոչ պարենային օգնություն: Այս մասին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, գործառնական մասով գլխավոր ղեկավար Ալմազ Բուրկուտովը ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՄԱԿ–ի ներկայացուցիչը նշել է, որ գրասենյակի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարանների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են ապաստարանների և ճամբարների ստեղծման, դրանց ճիշտ համակարգման ու կառավարման հարցերը։
«Անդրադառնալով արցախյան ներկայիս փախստականներին և ներկայացնելով այս տարում և հաջորդ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում 300-400 ընտանիքներին հատկացվող օգնությանը, նա հավելեց, որ ապագայում ընդլայնելով իրենց համագործակցության ոլորտները` կարող են խոսել արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածության մասին»,– ասված է հաղորդագրոթյունում:
Նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն էլ անդրադառձավ արտակարգ իրավիճակների և ոստիկանության միավորման արդյունքում հաջորդ տարում նոր նախարարության ձևավորման հարցին։ Նա նշեց, որ շուտով կլինեն նոր զարգացումներ և հավելեց, որ հատկապես համագործակցության այս ձևաչափի համար այն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ միգրացիոն ծառայությունը նույնպես ընգրկված է լինելու նոր նախարության կազմում:
Ապաստարանների ստեղծմանն անդրադառնալով` Համբարյանը հավելեց, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ակտիվ համագործակցության արդյունքում նախարարությունում ստանդարտացվում են սահմանամերձ մարզերում թվով 2 ապաստարանների նախագծերը, իսկ ՅՈւՆԻՍԵՖ-ը պատրաստակամություն է հայտնել վերազինել դրանք: