00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության դեմ բողոք, իշխանության վերարտադրություն կամ Ղազախստանում, ինչպես Հայաստանում

© Sputnik / Владислав Воднев / Անցնել մեդիապահոցՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը  - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հետխորհրդային երկրներն այնուամենայնիվ ո՛չ Եվրոպա են, ո՛չ էլ գոնե Իսրայել, որտեղ չափազանց դժվար է կանխատեսել, թե ով կհաղթի արտահերթ ընտրություններում։
Եթե, օրինակ, Հայաստանում իշխանությունները որոշում են արտահերթ ընտրություններ անցկացնել, հրաշալի գիտեն, որ իրենք դրանից միայն շահելու են։ Էդպես չեղա՞վ անցած տարի։ Իշխող կուսակցությունը այնպիսի մեծամասնություն ստացավ խորհրդարանում, որ ընդդիմության ներկայությունը նիստերի դահլիճում, մասնակցությունը այս կամ այն հարցի քննարկմանը, տո նույնիսկ ամիսների բոյկոտը բացարձակ որևէ նշանակություն չունեն։ Սա՝ մեկ։
Երկրորդ։ Արտահերթ ընտրությունները նպաստում են իշխանությունների երաշխավորված երկարակեցությանը։ Հաշվեք ինքներդ։ «Թավշյա հեղափոխություն» իրականացրածները 2018 թվականի վերջին խորհրդարան ընտրեցին, որի ժամկետը 5 տարի է։ Այսինքն` ընդամենը մի քանի ամսից՝ 2023 թվականին, մեզ մոտ պիտի նոր ընտրություններ կայանային, որոնց արդյունքները դժվար է կանխատեսել, որովհետեւ որոշ սոցիալոգիական հարցումներ վկայում են՝ իշխանությունների վարկանիշն էապես ընկել է։ Իսկ արտահերթ ընտրությունները թույլ տվեցին նրանց պահպանել մեծամասնությունը խորհրդարանում մինչև 2026 թվականը։ Բայց ամենահաճելին իշխանությունների համար՝ այս ամենը նրանք արեցին ընդդիմության ձեռքով. չէ՞ որ հենց ընդդիմությունն էր համառորեն պահանջում արտահերթ ընտրություններ։
Իշխանության դեմ բողոք, իշխանության վերարտադրություն կամ Ղազախստանում, ինչպես Հայաստանում
Հիմա տեսեք, թե ինչ կատարվեց Ղազախստանում։ Նուրսուլթան Նազարբաևին փոխարինած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 5 տարով ընտրվեց 2019 թվականին, հետո կարող էր մեկ անգամ էլ ընտրվել և ընդհանուր առմամբ կպաշտոնավարեր 10 տարի։ Բայց սահմանադրական հանրաքվե անցկացրեց, ըստ որի, նախագահը կարող է ընդամենը մեկ անգամ ընտրվել՝ 7 տարով։ Էլի դիմենք պարզ թվաբանությանը։ Այս կիրակի նա վերընտրվեց, դրանից առաջ արդեն երեք տարի պաշտոնավարել էր, ընդհանուր առմամբ ստացվեց նույն 10 տարին։
Սակայն վերընտրված նախագահի համար այս ընտրությունները շատ շահեկան էին նրանով, որ հնարավոր եղավ հաղթահարել շատ որոշակի բացասական պահեր։ Հիշենք՝ երբ նա ընտրվում էր առաջին անգամ, ստիպված էր նաև տհաճ կարգախոսներ լսել, օրինակ, «Տոկաևը իմ նախագահը չէ»։ Իսկ թե ինչ եղավ այս տարվա սկզբին, բոլորս ենք հրաշալի հիշում, քանզի Հայաստանի ներկայացուցիչներն էլ մասնակից դարձան ղազախստանյան բուռն իրադարձություններին։ Եվ Տոկաևի համար շատ կարևոր էր արտահերթ նախագահական ընտրություններով ցույց տալ բոլորին՝ ժողովուրդն ինձ անվերապահորեն աջակցում ու վստահում է։ Ու դա հաջողվեց։ Ըստ նախնական տվյալների` նրա օգտին կիրակի օրն ավելի շատ ընտրող քվեարկեց, քան 2019 թվականին։
Պարտվելու հավանականությունն էլ գործնականում զրո էր երկու պատճառով։ Նախ` ընդդիմադիր թեկնածուներն ընդհանրապես այս ընտրություններին չէին մասնակցում։ Մեկը ապաստան է գտել արտասահմանում, մյուսին դատում են, մնացածներին էլ այս կամ այն պատրվակով չէին գրանցել։ Բացի այդ, օրենսդրությունը նախագահի թեկնածուներին շատ խիստ պայմաններ է պարտադրում։ Պիտի 15 տարի ապրած լինես Ղազախստանում, ավելի քան 6 հազար եվրո նախընտրական գրավ մուծես, որը հետ չես ստանա, եթե չհավաքես առնվազն 5 տոկոս ձայն, իսկ այդքան քվե թեկնածուներից որևէ մեկը չի էլ հավաքել։ Բայց ամենագլխավորը՝ պետք է անպայման 5 տարի աշխատած լինես պետական մարմիններում։ Ասեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ընդդիմադիրը աշխատած լինի պետական մարմիններում, երբ Ղազախստանում էլ ճիշտ Հայաստանի նման ընտրությունների միջոցով երբեք իշխանափոխություն չի եղել, ընդդիմությունը իշխանության չի եկել, ուրեմն նաև պետական մարմիններ չի ձևավորել։
Իհարկե, Տոկաևը միակ թեկնածուն չէր, ուներ 5 մրցակից , բայց ախր ժողովուրդը նրանցից որևէ մեկին գրեթե չէր ճանաչում, մանավանդ, որ այդ անհայտ թեկնածուներն իրենց նախընտրական տեսահոլովակներում կամ հեռուստաբանավեճի ժամանակ գլխավորապես միմյանց էին մեղադրում կամ արտառոց բաներ էին անում։ Օրինակ` իր ֆիզիկական ուժը ցուցադրելով, թեկնածուներից մեկը տեսախցիկի առաջ քունգ ֆու ցուցադրեց և ձեռքի ափով կոտրեց ոչխարի ոտքի եփած ոսկորը։
Մեկ այլ թեկնածու հայտարարեց, թե Ղազախստանի հարստությունը կանայք են, որոնց համար պետք է ստեղծել բոլոր պայմանները ազգի շարունակականությունը ապահովելու նպատակով։ Եվ ավելացրեց. «Իսկ այն ղազախ կանայք, որոնք արտասահմանցու հետ կամուսնանան, պետք է դրա համար հատուկ հարկ վճարեն»։ Համաձայնե՛ք, բավական հետաքրքիր առաջարկ է, պետական բյուջեն օտարամոլ կանանց հաշվին համալրելու շատ լավ միջոց։ Հայաստանում էլ չփորձե՞նք։
Կասիմ-Ժոմարտ Տոկաև - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում
Լրահոս
0