00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան ավելի հասանելի է դառնում. հայաստանցիներն ուղիղ չվերթով Ռիգա կմեկնեն

© Sputnik / Andranik GhazaryanՌիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը
Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը
Բաժանորդագրվել
Նոր չվերթը կակտիվացնի նաև երկու երկրների միջև տնտեսական կապերը, կնպաստի նաև Հայաստան ներգնա տուրիզմի զարգացմանը` զբոսաշրջիկներ ներգրավելով նոր երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արդեն եկող տարվա գարնանը հնարավոր կդառնա Հայաստանից ուղիղ չվերթով Լատվիա հասնել։ 11 տարվա ընդմիջումից հետո «Էյր Բալթիկ» ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթերը։
«Դա մեծ հնարավորություններ է բացում հայ զբոսաշրջիկների համար. մեկնել Ռիգա և այնտեղից`աշխարհի մոտ 90 քաղաք»,– լրագրողների հետ զրույցում նոր ավիաերթուղու շնորհանդեսի ժամանակ հայտնեց ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը
Почетный консул Латвии в Армении Армен Казабоглян - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը
Նրա խոսքով` սա նոր ու հրաշալի հնարավորություն է հայաստանյան տուրիստական ընկերությունների համար` նոր առաջարկներ ներկայացնել շուկայում։ Հանգստի մեկնելիս մարդիկ առավել նախընտրություն են տալիս այն ուղղություններին, որտեղ կարելի է հասնել ուղիղ չվերթով։ Սա թարմ շունչ կհաղորդի եղած առաջարկներին։
«Լատվիային շատ մոտ են Էստոնիան և Լիտվան, ուստի կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով այցելել, այս երկրներն էլ տեսնել»,– հավելեց Ղասաբօղլյանը։
Չվերթերը մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, մատչելի արժեքին այս պահին նաև զեղչերն են գումարվել, կարելի է Երևան–Ռիգա–Երևան երկկողմանի ավիատոմսերը գնել մոտ 200 եվրոյով։
Լատվիայի պատվո հյուպատոսի խոսքով` «Էյր Բալթիկի» ավիապարկն էլ համալրված է նոր ինքնաթիռներով, «ամենատարեցը» 3 տարեկան է։
Արմեն Ղասաբօղլյանի կարծիքով` սա նաև լավ հնարավորություն է երկու երկրների միջև տնտեսական կապերն ակտիվացնելու համար։
Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս, մեր երկրում «Էյր Բալթիկի» վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուրի» տնօրեն Արմինե Ադամյանը վստահ է, որ սա կնպաստի ոչ միայն արտագնա, այլև ներգնա տուրիզմի զարգացմանը։
© Sputnik / Andranik GhazaryanԻսպանիայի պատվավոր հյուպատոս, «Էյր Բալթիկի» վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուրի» տնօրեն Արմինե Ադամյանը
Армине Адамян - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Իսպանիայի պատվավոր հյուպատոս, «Էյր Բալթիկի» վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուրի» տնօրեն Արմինե Ադամյանը
«Սա մեզ հնարավորություն կտա դեպի Հայաստան տուրիստների ներգրավելու տարբեր երկրներից։ Մոտ ժամանակներս ճանաչողական այց կկազմակերպվի հայաստանցի զբոսաշրջային գործակալների համար դեպի Ռիգա, Լատվիայից էլ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները ճանաչողական այցի շրջանակներում Հայաստան կգան»,– մեզ հետ զրույցում հայտնեց Ադամյանը։
Ի դեպ, դեպի Ռիգա ավիատոմսերի վաճառքն արդեն հասանելի է նաև ավիաընկերության պաշտոնական կայքէջում։
© Sputnik / Andranik GhazaryanՌիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը
Презентация нового рейса авиакомпании AirBaltic Ереван - Рига - Ереван (21 ноября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը
Լրահոս
0