https://arm.sputniknews.ru/20221121/eritasardakan-aa-avetiq-hvovakimjany-ev-erik-israjeljany-durs-en-ekel-qarvord-ezrapakich-51557873.html
Երիտասարդական ԱԱ․ Ավետիք Հովակիմյանը և Էրիկ Իսրայելյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ
Երիտասարդական ԱԱ․ Ավետիք Հովակիմյանը և Էրիկ Իսրայելյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ
Sputnik Արմենիա
Չորս հայ բռնցքամարտիկից երկուսը հաղթել են 1/8-րդ եզրափակիչում, իսկ երկուսը` պարտվել։ 21.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-21T10:28+0400
2022-11-21T10:28+0400
2022-11-21T10:31+0400
սպորտ
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1a/36878800_0:93:1600:993_1920x0_80_0_0_a4e3dfc3dc1d70510815cb17a51574e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ) դուրս են եկել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ։Մանվել Պետրոսյանը (57 կգ) մենամարտել է մեքսիկացի Էսեկիել Կաբրերայի հետ և պարտվել 1:4 հաշվով։Աշխարհի առաջնություն. հայ բռնցքամարտիկը մեկուկես րոպեում հաղթել է մրցակցինԷրիկ Իսրայելյանը 5:0 հաշվով հաղթել է գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։Համլետ Ադամյանը (80 կգ) 0:5 հաշվով պարտվել է թուրք Հալիլ Դոգրուին։Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ` Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57), Էրիկ Իսրայելյանը (60 կգ): 63 կգ քաշային կարգում հանդես է գալիս Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյանը, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Ավետիք Հովակիմյանը:Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Իսպանիայում, այն մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև նոյեմբերի 26-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1a/36878800_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d4f14eee4ad56a00f7dfac2a00754ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , բռնցքամարտ, բռնցքամարտիկ
սպորտ , բռնցքամարտ, բռնցքամարտիկ
Երիտասարդական ԱԱ․ Ավետիք Հովակիմյանը և Էրիկ Իսրայելյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ
10:28 21.11.2022 (Թարմացված է: 10:31 21.11.2022) Չորս հայ բռնցքամարտիկից երկուսը հաղթել են 1/8-րդ եզրափակիչում, իսկ երկուսը` պարտվել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներ Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ) դուրս են եկել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ։
Ավետիք Հովակիմյանը համառ պայքարում 3։2 հաշվով հաղթել է հույն բռնցքամարտիկ Իսիդորոս Կեֆալինոսին։
Մանվել Պետրոսյանը (57 կգ) մենամարտել է մեքսիկացի Էսեկիել Կաբրերայի հետ և պարտվել 1:4 հաշվով։
Էրիկ Իսրայելյանը 5:0 հաշվով հաղթել է գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյին։
Համլետ Ադամյանը (80 կգ) 0:5 հաշվով պարտվել է թուրք Հալիլ Դոգրուին։
Նշենք, որ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ` Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57), Էրիկ Իսրայելյանը (60 կգ): 63 կգ քաշային կարգում հանդես է գալիս Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյանը, 75 կգ՝ Ալիկ Հովհաննիսյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյանը, գերծանր քաշային կարգում՝ Ավետիք Հովակիմյանը:
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Իսպանիայում, այն մեկնարկել է նոյեմբերի 14-ին և տևելու է մինչև նոյեմբերի 26-ը։