00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում մեքենաների հայելիներ գողանալու համար 4 տղամարդու են ձերբակալել

© Sputnik / Andranik GhazaryanԱվտոմեքենայի հայելի
Ավտոմեքենայի հայելի - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2022
Ավտոմեքենայի հայելի
Բաժանորդագրվել
Տղամարդիկ խոստովանել են, որ իրենք են գողացել հայելիները։ Պարզվել է, որ նրանք գործել են մեկ խմբում։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեքենայի հայելիների գողության հերթական դեպքն է բացահայտվել, 4 տղամարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի գիշերը Դրոյի փողոցից բաժին են տեղափոխել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու։ Նրա վարած «Աուդիի» սրահում մեքենայի հայելիներ են եղել: Ոստիկանների հարցին, թե որտեղից հայելիները, վարորդը պատասխանել է, թե տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում:
Հրազդանում 32–ամյա տղամարդը մի գիշերում երկու խանութ է թալանել
Պատասխանը, սակայն, հավատ չի ներշնչել, քանի որ ոստիկանները բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն են ունեցել: Ոստիկանները դիմել են մայրաքաղաքի պարեկների օգնությանը:
Պարեկները ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նկատել են կասկածելի մի մեքենա, կանգնեցրել «Օպելը», հանգամանորեն ստուգել վարորդի փաստաթղթերը, մինչև տեղ են հասել Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:
Ձերբակալվել և «Օպելով» հանդերձ բաժին են տեղափոխվել Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանել են, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:
Պարզվել է, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով նա կտրել է հայելիների մալուխները:
Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բացահայտվել են բռնաբարության, յուրացման և այլ դեպքեր. ի՞նչ իրավիճակ էր հանգստյան օրերին
Լրահոս
0